Կիևը հրաժարվում է ընդունել Ուկրաինայի զինված ուժերի գերի ընկած 1,000 զինվորի. Վլադիմիր Մեդինսկի
Օգոստոսի 07, 2025

Կիևը հրաժարվում է ընդունել Ուկրաինայի զինված ուժերի գերի ընկած 1,000 զինվորի. Վլադիմիր Մեդինսկի

By Օգոստոսի 07, 2025 5

Կիևը հրաժարվում է ընդունել Ուկրաինայի զինված ուժերի գերի ընկած 1,000 զինվորի. այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական և Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին:

«Ուկրաինայի զինված ուժերի հազար գերի ընկած զինվորներ, որոնցից Կիևը հրաժարվում է։ Դրա պատճառով երկրորդ փոխանակումը (նկատի ունի գերիների-Խմբ.) շատ դժվար էր, իսկ երրորդը դեռ չի սկսվել», - նշել է նա։

Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է տեղեկացված աղբյուրը, Կիևը ընտրողաբար է վերցնում իր ռազմագերիներին Մոսկվայի առաջարկած ցուցակից: Միաժամանակ, ռուսական կողմը չգիտի, թե ինչու են ուկրաինական իշխանությունները հրաժարվում վերցնել իրենց գերի ընկած հայրենակիցներին: Ուկրաինայի զինված ուժերի զինվորների թիվը, որոնց Կիևը չի ցանկանում վերցնել, արդեն հասել է 1,000-ի:

Rate this item
(0 votes)

Լրահոս