Քնի խանգարումները կանանց մոտ կարող են ուժեղացնել քրոնիկ ցավը
Օգոստոսի 07, 2025

Քնի խանգարումները կանանց մոտ կարող են ուժեղացնել քրոնիկ ցավը

By Օգոստոսի 06, 2025 4

Նույնիսկ կարճատև գիշերային արթնությունները կարող են մեծացնել ցավի զգայունությունը, պարզել են Դանիայի Օլբորգի համալսարանի գիտնականները։ European Journal of Pain ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ կանայք այս ազդեցությանը ենթարկվում են առավել ուժգնությամբ։ 

Փորձի ընթացքում 59 առողջ կամավորներ երեք գիշեր անընդմեջ արհեստականորեն արթնացվել են՝ յուրաքանչյուր գիշեր երեք անգամ։ Արդյունքները ցույց են տվել՝ անգամ կարճատև, սակայն պարբերական քնի խանգարումները զգալիորեն ուժեղացրել են ցավի ընկալումը։ Կանանց մոտ այս երևույթը շատ ավելի ընդգծված է եղել։ 

Հետազոտողները կարծում են, որ սա կարող է բացատրել, թե ինչու քրոնիկ ցավերից տառապողների շուրջ 66 տոկոսը կանայք են։ Գիտնականներն առաջարկում են քնի որակի բարելավումը դիտարկել որպես ցավի թեթևացման նոր ուղղություն՝ ֆիզիկական ակտիվության, դեղորայքի և վիրահատությունների հետ միասին։ Նախկինում պարզվել էր, որ նույնիսկ կարճատև ցերեկային քունը կարող է բարձրացնել ստեղծագործականությունը։

Rate this item
(0 votes)

Լրահոս