Լիբանանի նախարարների կաբինետը համաձայնել է «Հեզբոլլահ» շարժման զինաթափման վերաբերյալ Միացյալ Նահանգների առաջարկած համաձայնագրի կետերին, հայտարարել է Լիբանանի տեղեկատվության նախարար Փոլ Մորկոսը։ Հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նախարարի խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից առաջարկվող համաձայնագրի հիմնական կետերն են զինված խմբավորումների, այդ թվում՝ «Հեզբոլլահի» ներկայության աստիճանական վերացումը, լիբանանյան բանակին աջակցությունը և դրա տեղակայումը երկրի հարավում։