«Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ինիգո Մարտինեսը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը՝ հղում անելով ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 34-ամյա ֆուտբոլիստը առաջիկա օրերին կխզի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ և արդեն այս շաբաթ կմիանա Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրին»։
Նշվում է, որ կողմերը համաձայնության են եկել մեկ տարվա պայմանագրի շուրջ՝ մինչև 2026 թվականի հունիսը, ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Ֆուտբոլիստը սաուդական ակումբին կմիանա անվճար։
Մարտինեսը «Բարսելոնա» էր տեղափոխվել 2023 թվականի ամռանը։ Այդ ժամանակից ի վեր նա մասնակցել է 71 պաշտոնական հանդիպման, որոնցում դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո։