«Հանրապետական» մարզադաշտի խոտածածկը՝ Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո (ֆոտո)
Օգոստոսի 07, 2025

«Հանրապետական» մարզադաշտի խոտածածկը՝ Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո (ֆոտո)

Սերգեյ Ջանջոյանը հրապարակել է «Հանրապետական ստադիոնի» խոտածածկի վիճակը Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո։

«Մարտի 1-ին ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով ակցիաների շրջանակում ձերբակալվեցին 9 երկրպագուներ` մասայական խուլիգանության հոդվածով։ Քրեական գործի նախաքնությունը ավարտի փուլում է առաջիկայում կհայտարարվի գործը գնում է դատարան, թե կարճվում։ Մեր ունեցած վերջին տվյալներով կա բողոք ստադիոնի կողմից 2-3 տասնյակ սմ խոտը վնասվելու կապակցությամբ։ 

Նույն իրականությունում երկրի միակ 4-րդ կատեգորիայի մարզադաշտում հաստատվում և անցկացվում է համերգ. ստադիոնի ամբողջ խոտը հնարավոր է նաև դրենաժային, ջրամատակարարման համակարգը ավիրվում։

528454202_30741232488855898_8398729231194420626_n.jpg (602 KB)

Կողմնակից լինելով երկրում նմանատիպ մաշտաբային համերգներ անցկացնելուն ուզում եմ հասկանալ ում քմահաճույքն է եղել Հանրապետականում համերգի հաստատումը, ավելի ճիշտ տեղափոխությունը։ Հիշենք` Սնուփ Դոգի համերգը նախատեսված էր Հրազդան մարզադաշտում անցկացնել, մեկնարկել էր նաև տոմսերի վաճառք։ Կարծում եմ ՀՖՖ-ի անողնաշարավորներին չեն էլ հարցրել, հարցնելու դեպքում էլ Վրաստանի հավաքականին կես տրիբունա տոմսեր նվիրողները առանց երկար բարակ վերլուծելու, երկարաժամկետում մեր ֆուտբոլի, երկրի իմիջը առանց հաշվի առնելու` միանգամից հաստատելու էին։ 

Մարդիկ, ովքեր 6 տարի ազգային ստադիոնից խոսալուց /տ..լուց/, սիրուն մակետներ ցուցադրելուց էն կողմ բան չարեցին, ժամերի ընթացքում ավիրեցին Հանրապետականի խոտածածկը, որտեղ 17-18 տարի համերգ չէր եղել։

Համերգի ժամանակ հանդիսատեսը կանգնած չի եղել խոտածածկի վրա, այլ եղել է խոտածածկին հատուկ փռված երեսների վրա.. նմանատիպ համերգները հենց այդպես են անցկացվում։ Բայց այդպես են անցկացվում ժամանակակակից, գերժամանակակից համալիրներում, մարզադաշտերում, ոչ դարն ապրած, ոչ արդիականացված, առանց համապատասխան հնարավորությունների մարզադաշտում։ 

Հարցերս` որտեղ է անցկացվելու Եվրոլիգայի փլեյ-օֆը / շատ մեծ հավանականությամբ Ջիբրալթարի արգելքը հաղթահարելու ենք/ էլի Աբովյանի 4000 անոց ստադիոնում ՞։ ՈՒԵՖԱ-ի ռեգլամենտով մենակ Հանրապետականը կարա ընդունի։ 

528794589_30741231162189364_3177840098435954560_n.jpg (555 KB)

Մեկ ամսից պակաս Հայաստան է ժամանելու ֆուտբոլի գերաստղ Ռոնալդուն /ով իր պոպուլյարությամբ վստահ չի զիջում Ջեյ Լոին)/ և այլ ֆուտբոլային աստղեր։ Այդ խաղը որպես իրադարձություն տեղական և տուրիստական հետաքրքրության առումով չի կարող ավելի պակաս լինել, լուսանկարներից դատելով խաղը անցնելու է կարտոֆիլի դաշտերում. 

Ստեղ երկրի իմիջի հետ կապված հարցեր չկան ՞»,– գրել է նա։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՀՀ մշտական բնակչությունը շուրջ 3 մլն 84.4 հազար մարդ է

Ուկրաինացիների մեծամասնությունը ցանկանում է պատերազմի ավարտը բանակցային ճանապարհով. Gallup

Պուտին-Թրամփ հանդիպումը կարող է պատմական դառնալ.

Պուտինը Թրամփի հետ կարող է հանդիպել ԱՄԷ-ում

Մեծ Բրիտանիան սկսել է ուկրաինացիներին զանգվածաբար մերժել մշտական ապաստանի տրամադրումը

Արտակ Ղազարյանն ազատվել է Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից

Թուրքիան 2-րդն է Եվրոպայում գազի սպառման ծավալներով

Շենգավիթի նախկին թաղապետն ազատ արձակվեց. Կիրառվեց տնային կալանք

Այժմ, երբ Իրանի միջnւկային զինանnցը լիովին nչնչացվել է, ինձ համար չափազանց կարևոր է, որ Մերձավոր Արևելքի բոլոր երկրները միանան Աբրահամյան համաձայնագրերին. Թրամփ

Քննարկվելու է Սյունիքով «Թրամփի երթուղու» ստեղծումը. Ինչ են ստորագրելու Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներ. աղբյուր

Ռուսաստանը և ԱՄԷ-ն ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր են կնքել

Վանաձորի մարզադաշտը կվերակառուցվի՝ համապատասխանեցվելով ՈՒԵՖԱ-ի ստանդարտներին

Լուծարվում են Կոտայքի և Կապանի մշակույթի կենտրոնները

Հաստատվել են կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի անվճար տեղերը

ԱՄԷ-ի նախագահը ժամանել է Ռուսաստան՝ Պուտինի հետ բանակցելու