Գազայում սովից մահացածների թիվը մոտենում է 200-ի. անկլավի Առողջապահության նախարարություն
Օգոստոսի 07, 2025

Գազայում սովից մահացածների թիվը մոտենում է 200-ի. անկլավի Առողջապահության նախարարություն

By Օգոստոսի 06, 2025 9

Գազայի հատվածում վերջին շրջանում սովից մահացել է առնվազն 193 մարդ, այդ թվում՝ 96 երեխա, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը թելեգրամյան ալիքում։

Առողջապահության նախարարության տվյալներով՝ միայն վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի բժշկական հաստատություններում գրանցվել է թերսնման պատճառով տեղի բնակիչների մահվան հինգ նոր դեպք։

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, 2025 թվականի մարտի 2-ից ի վեր միջազգային մարդասիրական օգնություն չի մտել Գազայի հատված։ Իսրայելը որոշել է փակ պահել բոլոր անցակետերը և սնունդ բաշխել Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից կառավարվող Գազայի մարդասիրական օգնության հիմնադրամի միջոցով։

Մարտին Իսրայելի բանակը վերսկսել է մարտական գործողությունները Գազայի հատվածում՝ խախտելով 2025 թվականի հունվարին հաստատված հրադադարը: Կատարի, Եգիպտոսի և Միացյալ Նահանգների միջնորդությամբ անցկացված մի քանի բանակցությունների ընթացքում հակամարտության կողմերը չեն կարողացել համաձայնության գալ նոր համաձայնագրի պայմանների շուրջ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանը և ԱՄԷ-ն ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր են կնքել

Վանաձորի մարզադաշտը կվերակառուցվի՝ համապատասխանեցվելով ՈՒԵՖԱ-ի ստանդարտներին

Լուծարվում են Կոտայքի և Կապանի մշակույթի կենտրոնները

Հաստատվել են կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի անվճար տեղերը

ԱՄԷ-ի նախագահը ժամանել է Ռուսաստան՝ Պուտինի հետ բանակցելու

Կասեցվել է «Բիոկաթ»-ի մածունի (5%) արտադրությունը

Իսրայելը պլանավորում է Գազայի տարածքի ևս մի մասը գրավել՝ հինգ բանակային դիվիզիա օգտագործելով ՀԱՄԱՍ-ի դեմ

Ով այս իրողության հետ հաշվի չնստեց, վատ է վերջացնելու. Միհրան Հակոբյան

Իջևանում աշխատող հնդիկները փակել էին միջպետական ճանապարհը

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. սպասվում է առանց տեղումների եղանակ

Ավարտվել է «Սրբազան պայքար» շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի մասով անջատված քրեական վարույթի նախաքննությունը

Օգոստոսի 8-ին Երկրի վրա սպասվում է վերջին 2 ամսվա ամենահզոր մագնիսական փոթորիկը

Պուտին-Թրամփ հանդիպման վայրը համաձայնեցված է. Կրեմլ

Եթե Իրանը փորձի վերականգնել միջուկային ներուժը՝ ԱՄՆ-ն կվերադառնա․ Թրամփ