Կասեցվել է «Բիոկաթ»-ի մածունի (5%) արտադրությունը
Օգոստոսի 07, 2025

Կասեցվել է «Բիոկաթ»-ի մածունի (5%) արտադրությունը

By Օգոստոսի 07, 2025 4

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, «Բիոկաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Երևան, Հաղթանակ թաղամաս) իրականացվող ստուգման շրջանակներում, նմուշառել և լաբորատոր փորձաքննության են հանձնել նմուշներ թթվասեր (18%), մածուն (5%), յոգուրտ ըմպելի դեղձ (1.5%) և պանիր չեչիլ (45%) արտադրատեսակներից: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Ըստ արդյուքների՝ միայն մեկ՝ մածուն (5%), արտադրատեսակի նմուշը աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:

«Բիոկաթ» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ մածուն (5%) արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Արտադրողին տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր, հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Լիբանանը համաձայնել է «Հըզբոլլահ»-ի զինաթափման վերաբերյալ ԱՄՆ առաջարկին

Ֆոն դեր Լայենը Զելենսկիի հետ քննարկել է Ուկրաինայում հակամարտությունը և ԵՄ անդամակցության հարցը

Փաշինյանն այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան և նվիրել Գրիգոր Նարեկացու միջնադարյան նկարազարդ մատյանի կրկնօրինակը

Լիբանանը համաձայնել է «Հեզբոլլահ»-ին զինաթափելու ԱՄՆ առաջարկին

Քթի վիրահատությունից հետո 32-ամյա կինն այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»

«Բարսելոնայի» պաշտպանը լքում է ակումբը

Լարսի անցակետ տանող ճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Թրամփը Պուտինի հետ կհանդիպի միայն այն դեպքում, եթե վերջինս հանդիպի նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ

Չինաստանը մեծացնում է դեպի Թուրքիա արտահանումների ծավալը

Լիբանանում զենքով լի թունելների ցանց է հայտնաբերվել

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու որոշումը

Իսրայելը մտադիր է Գազայի վերահսկողությունը ստանձնել, ապա այն հանձնել արաբական ուժերին. Նեթանյահու

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մեկնաբանել է Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հանդիպումը

«ՈՒԱԶ»-ներով մտել են Սևանա լիճը

ՀՀ մշտական բնակչությունը շուրջ 3 մլն 84.4 հազար մարդ է