Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայի հակամարտությունը և ԵՄ-ին նրա անդամակցության գործընթացը։
«Ես Վլադիմիր Զելենսկու հետ խոսել եմ վերջին օրերի իրադարձությունների մասին։ Մենք քննարկել ենք Ուկրաինայի համար բանակցային լուծման, ԵՄ-ին Ուկրաինայի ապագա անդամակցության և վերականգնման ուղղությամբ հաջորդ քայլերը», – գրել է նա X-ում։
Ֆոն դեր Լայենը նաև ասել է, որ ԵՄ-ն կշարունակի ակտիվ դեր խաղալ երկարատև և արդար խաղաղություն ապահովելու համար։