Կին լրագրողը երկու տարվա ազատազրկման է դատապարտվել ոստիկանին ապտակելու համար
Օգոստոսի 07, 2025

Կին լրագրողը երկու տարվա ազատազրկման է դատապարտվել ոստիկանին ապտակելու համար

By Օգոստոսի 06, 2025 5

Բաթումի քաղաքային դատարանը վրացական «Բաթումելի» և «Նետգազետի» ինտերնետ հրատարակությունների հիմնադիր Մզիա Ամագլոբելիին երկու տարվա ազատազրկման է դատապարտել 2025 թ. հունվարին Աջարիայի մայրաքաղաքում կայացած հանրահավաքի ժամանակ Բաթումի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեին ապտակելու համար։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Ամագլոբելիի կալանավորումը լայն արձագանք է առաջացրել, այդ թվում՝ Եվրոպայում։ Եվրախորհրդարանի պատգամավորներն իրենց բանաձևերում կոչ են արել Վրաստանի կառավարությանը անհապաղ ազատ արձակել լրագրողին։ Դատախազության կողմից առաջարկություններ են եղել ձևակերպել դատավարական համաձայնագիր, որի համաձայն Ամագլոբելին կընդուներ իր մեղքը և կազատվեր նախնական կալանքից, սակայն դա տեղի չի ունեցել։

Վրացական ընդդիմության ներկայացուցիչներն Ամագլոբելիին համարում են գործող իշխանությունների դեմ պայքարի խորհրդանիշ։

Իրենց հերթին վրացական իշխանությունների ներկայացուցիչները հայտարարում են, որ ոստիկանի վրա ցանկացած հարձակում պետք է խստորեն պատժվի օրենքի շրջանակներում։

Այժմ Բաթումում ընդդիմության կողմնակիցները ցույց են անցկացնում՝ պահանջելով ազատ արձակել Ամագլոբելիին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանը և ԱՄԷ-ն ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր են կնքել

Վանաձորի մարզադաշտը կվերակառուցվի՝ համապատասխանեցվելով ՈՒԵՖԱ-ի ստանդարտներին

Լուծարվում են Կոտայքի և Կապանի մշակույթի կենտրոնները

Հաստատվել են կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի անվճար տեղերը

ԱՄԷ-ի նախագահը ժամանել է Ռուսաստան՝ Պուտինի հետ բանակցելու

Կասեցվել է «Բիոկաթ»-ի մածունի (5%) արտադրությունը

Իսրայելը պլանավորում է Գազայի տարածքի ևս մի մասը գրավել՝ հինգ բանակային դիվիզիա օգտագործելով ՀԱՄԱՍ-ի դեմ

Ով այս իրողության հետ հաշվի չնստեց, վատ է վերջացնելու. Միհրան Հակոբյան

Իջևանում աշխատող հնդիկները փակել էին միջպետական ճանապարհը

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. սպասվում է առանց տեղումների եղանակ

Ավարտվել է «Սրբազան պայքար» շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի մասով անջատված քրեական վարույթի նախաքննությունը

Օգոստոսի 8-ին Երկրի վրա սպասվում է վերջին 2 ամսվա ամենահզոր մագնիսական փոթորիկը

Պուտին-Թրամփ հանդիպման վայրը համաձայնեցված է. Կրեմլ

Եթե Իրանը փորձի վերականգնել միջուկային ներուժը՝ ԱՄՆ-ն կվերադառնա․ Թրամփ