Աշխարհի բոլոր լողափերը կարող են անհետանալ ավազի էրոզիայի պատճառով․ FT
Օգոստոսի 07, 2025

Աշխարհի բոլոր լողափերը կարող են անհետանալ ավազի էրոզիայի պատճառով․ FT

By Օգոստոսի 06, 2025 8

Ըստ Financial Times թերթի՝ աշխարհի բոլոր լողափերը գտնվում են անհետացման վտանգի տակ՝ ավազի էրոզիայի պատճառով, որն էլ իր հերթին պայմանավորված է կլիմայի փոփոխությամբ։ Այս մասին հայտնել են տեղական իշխանությունները։

«Մայամիից մինչև Բարսելոնա և Ավստրալիայի Ոսկե Ափ, իշխանությունները պայքարում են, թե ինչպես փրկել անհետացող ափերը առաջիկա տարիներին... Էրոզիայի մի մասը պայմանավորված է բնական պատճառներով: Սակայն այն նաև պայմանավորված է փոթորիկներով, բարձր մակընթացություններով և ծովի մակարդակի բարձրացմամբ՝ մարդածին գլոբալ տաքացման պատճառով, որը նաև մտահոգիչ արագությամբ սառցադաշտեր է հալեցնում», -news.am -ի փոխանցմամբ՝  գրում է հրատարակությունը:

Ըստ տվյալների՝ 2020 թվականից ի վեր Հյուսիսային Կարոլինա նահանգի Ռոդանտ քաղաքում 11 տուն է հայտնվել օվկիանոսի մեջ՝ ափամերձ գծի էրոզիայի պատճառով, իսկ շատերն էլ փլուզման վտանգի տակ են։

Բարսելոնայում իշխանությունները լողափերում տարեկան մոտ 30 հազար խորանարդ մետր ավազի էրոզիայի խնդրի հետ են բախվում, ինչը համեմատելի է օլիմպիական 12 լողավազանների չափի հետ. այս գործընթացը սրվում է փոթորիկների պատճառով։

Թերթը նշում է, որ խնդիրը հատկապես արդիական է՝ հաշվի առնելով այն, որ աշխարհի բնակչության 10%-ն ապրում է ափամերձ գծից ոչ ավելի, քան հինգ կիլոմետր հեռավորության վրա։

Չնայած էրոզիայից պաշտպանվելու միջոցներին՝ որոշ լողափեր կարող են անհետանալ, եզրափակում է թերթը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանը և ԱՄԷ-ն ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր են կնքել

Վանաձորի մարզադաշտը կվերակառուցվի՝ համապատասխանեցվելով ՈՒԵՖԱ-ի ստանդարտներին

Լուծարվում են Կոտայքի և Կապանի մշակույթի կենտրոնները

Հաստատվել են կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի անվճար տեղերը

ԱՄԷ-ի նախագահը ժամանել է Ռուսաստան՝ Պուտինի հետ բանակցելու

Կասեցվել է «Բիոկաթ»-ի մածունի (5%) արտադրությունը

Իսրայելը պլանավորում է Գազայի տարածքի ևս մի մասը գրավել՝ հինգ բանակային դիվիզիա օգտագործելով ՀԱՄԱՍ-ի դեմ

Ով այս իրողության հետ հաշվի չնստեց, վատ է վերջացնելու. Միհրան Հակոբյան

Իջևանում աշխատող հնդիկները փակել էին միջպետական ճանապարհը

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. սպասվում է առանց տեղումների եղանակ

Ավարտվել է «Սրբազան պայքար» շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի մասով անջատված քրեական վարույթի նախաքննությունը

Օգոստոսի 8-ին Երկրի վրա սպասվում է վերջին 2 ամսվա ամենահզոր մագնիսական փոթորիկը

Պուտին-Թրամփ հանդիպման վայրը համաձայնեցված է. Կրեմլ

Եթե Իրանը փորձի վերականգնել միջուկային ներուժը՝ ԱՄՆ-ն կվերադառնա․ Թրամփ