Հրշեջ-փրկարարները կանխել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների հետագա տարածումը
Օգոստոսի 07, 2025

Հրշեջ-փրկարարները կանխել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների հետագա տարածումը

Օգոստոսի 2-5-ը ՆԳՆ Փրկարար ծառայության Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել խոտածածկ և բուսածածկ տարածքներում բռնկված շուրջ 10 հա և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Ահազանգերն արձանագրվել են մասնավորապես Արագածոտնի մարզի Լեռնարոտ, Գեղարքունիքի մարզի Արտանիշ, Սյունիքի մարզի Օխտար, Կոտայքի մարզի Ջրաբեր բնակավայրերում և Հրազդան քաղաքում: Այս մասին հայտնում են փրկարար ծառայությունից:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների, ինչպես հերթապահ, այնպես էլ ազատ հերթափոխից հրշեջ-փրկարարներ, ովքեր օպերատիվորեն արձագանքել են բոլոր ահազանգերին՝ ձեռնարկելով հրդեհաշիջման արդյունավետ և նպատակաուղղված գործողություններ, ինչի արդյունքում էլ հրդեհներն ամբողջությամբ մարվել են։

Հրշեջ-փրկարարների հմուտ և օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է հրդեհների տարածումը դեպի հարակից բնակավայրեր և անտառային հատվածներ։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաև Ոստիկանության պարեկային, էկոպարեկային ծառայությունների ներկայացուցիչներ և քաղաքացիներ։ 

Երկրում առկա բարձր հրդեհավտանգ իրավիճակով պայմանավորված՝ ՆԳՆ Փրկարար ծառայությունը հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները՝ հատկապես անտառամերձ հատվածներում և հանգստյան գոտիներում։

Զգուշությունն ու պատասխանատվությունը կրակի դեմ պայքարում առավել քան երբևէ կարևոր են:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանը և ԱՄԷ-ն ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր են կնքել

Վանաձորի մարզադաշտը կվերակառուցվի՝ համապատասխանեցվելով ՈՒԵՖԱ-ի ստանդարտներին

Լուծարվում են Կոտայքի և Կապանի մշակույթի կենտրոնները

Հաստատվել են կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի անվճար տեղերը

ԱՄԷ-ի նախագահը ժամանել է Ռուսաստան՝ Պուտինի հետ բանակցելու

Կասեցվել է «Բիոկաթ»-ի մածունի (5%) արտադրությունը

Իսրայելը պլանավորում է Գազայի տարածքի ևս մի մասը գրավել՝ հինգ բանակային դիվիզիա օգտագործելով ՀԱՄԱՍ-ի դեմ

Ով այս իրողության հետ հաշվի չնստեց, վատ է վերջացնելու. Միհրան Հակոբյան

Իջևանում աշխատող հնդիկները փակել էին միջպետական ճանապարհը

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. սպասվում է առանց տեղումների եղանակ

Ավարտվել է «Սրբազան պայքար» շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի մասով անջատված քրեական վարույթի նախաքննությունը

Օգոստոսի 8-ին Երկրի վրա սպասվում է վերջին 2 ամսվա ամենահզոր մագնիսական փոթորիկը

Պուտին-Թրամփ հանդիպման վայրը համաձայնեցված է. Կրեմլ

Եթե Իրանը փորձի վերականգնել միջուկային ներուժը՝ ԱՄՆ-ն կվերադառնա․ Թրամփ