Կարոլ Նավրոցկին ստանձնել է Լեհաստանի նախագահի պաշտոնը
Օգոստոսի 07, 2025

Կարոլ Նավրոցկին ստանձնել է Լեհաստանի նախագահի պաշտոնը

By Օգոստոսի 06, 2025 8

Լեհաստանում օգոստոսի 6-ին տեղի է ունեցել երկրի նոր նախագահ Կարոլ Նավրոցկու երդմնակալությունը: Այս մասին հաղորդել է EFE գործակալությունը։

Արարողությունը տեղի է ունեցել Լեհաստանի Ազգային ժողովում։ Նավրոցկուն ուղեկցել է նրա տիկինը։

Հանդես գալով պատգամավորների առջև՝ նա խոստացել է լինել «լեհ ժողովրդի ձայնը»։

«Այս ընտրությունները հստակ ազդանշան տվեցին, ինքնիշխան ժողովրդի կողմից ազդանշան ամբողջ քաղաքական դասին, որ երկիրը չի կարելի շարունակել կառավարել այնպես, ինչպես դա արվել է մինչև այժմ։ Լեհաստանը չպետք է այնպիսի տեսք ունենա, ինչպիսին այսօր է», – հայտարարել է Նավրոցկին։

Նա նշել է, որ պայքարելու է անօրինական ներգաղթի դեմ, ինչպես նաև դեմ է հանդես գալու եվրոգոտուն միանալուն։

«Այո՝ լեհական զլոտիին, ոչ՝ եվրոյին», – ընդգծել է Լեհաստանի նոր նախագահը։

Բացի այդ, նա հայտարարել է, որ կխոչընդոտի կառավարության կողմից երկրում կենսաթոշակային տարիքը բարձրացնելու ցանկացած փորձի։

Նավրոցկին հաղթանակ է տարել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, որը տեղի է ունեցել հունիսի 1-ին: Ընտրված նախագահն ստացել է ձայների 50,89%-ը, իսկ նրա մրցակիցը՝ Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տշասկովսկին՝ «Քաղաքացիական հարթակ» աջ լիբերալ կուսակցությունից, որը գլխավորում է գործող վարչապետ Դոնալդ Տուսկը, ստացել է ձայների 49,11%-ը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանը և ԱՄԷ-ն ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր են կնքել

Վանաձորի մարզադաշտը կվերակառուցվի՝ համապատասխանեցվելով ՈՒԵՖԱ-ի ստանդարտներին

Լուծարվում են Կոտայքի և Կապանի մշակույթի կենտրոնները

Հաստատվել են կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի անվճար տեղերը

ԱՄԷ-ի նախագահը ժամանել է Ռուսաստան՝ Պուտինի հետ բանակցելու

Կասեցվել է «Բիոկաթ»-ի մածունի (5%) արտադրությունը

Իսրայելը պլանավորում է Գազայի տարածքի ևս մի մասը գրավել՝ հինգ բանակային դիվիզիա օգտագործելով ՀԱՄԱՍ-ի դեմ

Ով այս իրողության հետ հաշվի չնստեց, վատ է վերջացնելու. Միհրան Հակոբյան

Իջևանում աշխատող հնդիկները փակել էին միջպետական ճանապարհը

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. սպասվում է առանց տեղումների եղանակ

Ավարտվել է «Սրբազան պայքար» շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի մասով անջատված քրեական վարույթի նախաքննությունը

Օգոստոսի 8-ին Երկրի վրա սպասվում է վերջին 2 ամսվա ամենահզոր մագնիսական փոթորիկը

Պուտին-Թրամփ հանդիպման վայրը համաձայնեցված է. Կրեմլ

Եթե Իրանը փորձի վերականգնել միջուկային ներուժը՝ ԱՄՆ-ն կվերադառնա․ Թրամփ