Գազայում 4 բեռնատար է շրջվել . մահացել է 20 մարդ
Օգոստոսի 07, 2025

Գազայում 4 բեռնատար է շրջվել . մահացել է 20 մարդ

By Օգոստոսի 06, 2025 6

Գազայի հատվածի կենտրոնական շրջաններում ապրանքներով բեռնված 4 բեռնատար է շրջվել, որի հետևանքով 20 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

Հաղորդվում է, որ օգոստոսի 5-ին 26 բեռնատար Գազայի առևտրականների համար ապրանքներ էին տեղափոխում, սակայն հուսահատ մարդկանց բազմությունն, ամենայն հավանականությամբ, շրջապատել է ավտոշարասյունը, երբ այն շարժվում էր մեծապես վնասված ճանապարհով։

Մարդիկ բարձրացել են բեռնատարների վրա, որոնցից 4-ի վարորդները կորցրել են իրենց մեքենաների կառավարումը, և դրանք շրջվել են՝ իրենց տակ թողնելով մարդկանց։ 

Գազայի կենտրոնական հատվածի հիվանդանոցների բժիշկները հայտնել են, որ իրենք փորձում են բուժօգնություն տրամադրել մեծ թվով վիրավորներին, որոնք հոսպիտալացվել են գիշերվանից։

Միևնույն ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Գազա է նետվել 107 օգնությամբ փաթեթ ԱՄԷ-ի, Հորդանանի, Գերմանիայի, Բելգիայի և Ֆրանսիայի կողմից։

Հումանիտար կազմակերպությունները բազմիցս հայտնել են, որ պարաշյուտով բեռների նետումը չի կարող բավարարել անկլավի կարիքները, սակայն կարող է վնասել գետնին գտնվող մարդկանց և քաոս առաջացնել։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանը և ԱՄԷ-ն ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր են կնքել

Վանաձորի մարզադաշտը կվերակառուցվի՝ համապատասխանեցվելով ՈՒԵՖԱ-ի ստանդարտներին

Լուծարվում են Կոտայքի և Կապանի մշակույթի կենտրոնները

Հաստատվել են կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի անվճար տեղերը

ԱՄԷ-ի նախագահը ժամանել է Ռուսաստան՝ Պուտինի հետ բանակցելու

Կասեցվել է «Բիոկաթ»-ի մածունի (5%) արտադրությունը

Իսրայելը պլանավորում է Գազայի տարածքի ևս մի մասը գրավել՝ հինգ բանակային դիվիզիա օգտագործելով ՀԱՄԱՍ-ի դեմ

Ով այս իրողության հետ հաշվի չնստեց, վատ է վերջացնելու. Միհրան Հակոբյան

Իջևանում աշխատող հնդիկները փակել էին միջպետական ճանապարհը

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. սպասվում է առանց տեղումների եղանակ

Ավարտվել է «Սրբազան պայքար» շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի մասով անջատված քրեական վարույթի նախաքննությունը

Օգոստոսի 8-ին Երկրի վրա սպասվում է վերջին 2 ամսվա ամենահզոր մագնիսական փոթորիկը

Պուտին-Թրամփ հանդիպման վայրը համաձայնեցված է. Կրեմլ

Եթե Իրանը փորձի վերականգնել միջուկային ներուժը՝ ԱՄՆ-ն կվերադառնա․ Թրամփ