Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա. նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
Օգոստոսի 07, 2025

Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա. նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել

By Օգոստոսի 07, 2025 5

Կրասնոդարի երկրամասի Աֆիպսկի ավանում գտնվող Աֆիպսկի նավթավերամշակման գործարանի տարածքում օգոստոսի 7-ի գիշերը հրդեհ է բռնկվել՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով, հայտնել է մարզի օպերատիվ շտաբը։ 

Ըստ տվյալների՝ անօդաչու թռչող սարքի բեկորների անկման պատճառով նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել՝ գազի և գազային կոնդենսատի համակցված վերամշակման տեխնոլոգիական բլոկում։ Հրդեհին շնորհվել է բարդության 4-րդ աստիճան։ Ժամը 8:21-ին հրդեհը մարվել է։ 

Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել է, որ Սլավյանսկ-նա-Կուբանի քաղաքում անօդաչու թռչող սարքի բեկորների անկման հետևանքով տեղացի բնակիչ է տուժել։ Astra Telegram-ալիքի տվյալներով՝ հրդեհ է բռնկվել թիվ 61661 զորամասում։ Իշխանությունները Սլավյանսկ-նա-Կուբանիում լուրջ ավերածությունների մասին տեղեկատվություն չի հաղորվդել։ 

Իշխանությունների տվյալներով՝ Նովոռոսիյսկում զինվորականները անօդաչու սաքրերի գրոհ են կասեցրել։ Վարչակազմի տվյալներով՝ տուժածներ և ավերածություններ չկան։

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը օգոստոսի 7-ի գիշերը հարձակվել են Վոլգոգրադի մարզի վրա: Տեղական իշխանությունների տվյալներով՝ հարձակման հետևանքով վնասվել են երկու երկաթուղային կայարաններ: Սուրովիկինո կայարանում հրդեհ է բռնկվել: Մաքսիմ Գորկու կայարանում սակրավորները աշխատում են անօդաչու թռչող սարքերի մնացորդների հետ: Գնացքների ուշացումներ չկան: Ոչ ոք չի տուժել: 

Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալների՝ ընդհանուր առմամբ, գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության ուժերը 82 անօդաչու թռչող սարք են խոցել։

Rate this item
(0 votes)

Լրահոս