Վիրուսային ալիքը վերադառնում է Չինաստան․ Գուանդունում նոր սահմանափակումներ են մտցվել
Օգոստոսի 07, 2025

Վիրուսային ալիքը վերադառնում է Չինաստան․ Գուանդունում նոր սահմանափակումներ են մտցվել

Չինաստանի հարավային Գուանդուն նահանգում, որի բնակչությունը կազմում է շուրջ 126 միլիոն մարդ, կրկին կիրառվում են հակահամաճարակային սահմանափակումներ։ Պատճառը՝ Չիկունգունյա վիրուսի նոր բռնկումն է, որը փոխանցվում է մոծակի խայթոցով և արագ տարածվում բնակչության շրջանում։ 

Նահանգում շատերը կրկին սկսել են կրել դիմակներ, ինչպես կորոնավիրուսային համավարակի օրոք։ Տեղական իշխանությունները հաստատել են սանիտարական նոր միջոցառումների փաթեթ՝ վիրուսի տարածումը զսպելու համար։ 

Համաճարակաբանական տվյալներով՝ Չիկունգունյան Չինաստան է ներթափանցել Հնդկական օվկիանոսի ափերից, որտեղ արդեն վարակվել է ավելի քան 50 հազար մարդ։ 

Վարակվածների մոտ ի հայտ են գալիս ծայրահեղ բարձր ջերմություն (մինչև 40°C), հոդացավեր, մկանային ցավ, գլխացավ, սրտխառնոց, մաշկային ցան և ուժեղ հոգնածություն։ Այս ախտանիշները զարգանում են վարակումից 4-8 օր անց։ Չիկունգունյան չի համարվում նոր կորոնավիրուսի ենթատեսակ, սակայն պաշտոնյաները այն անվանել են «կորոնա 2.0»՝ տարածման տեմպերի և ախտանշանների ծանրության պատճառով։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանը և ԱՄԷ-ն ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր են կնքել

Վանաձորի մարզադաշտը կվերակառուցվի՝ համապատասխանեցվելով ՈՒԵՖԱ-ի ստանդարտներին

Լուծարվում են Կոտայքի և Կապանի մշակույթի կենտրոնները

Հաստատվել են կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի անվճար տեղերը

ԱՄԷ-ի նախագահը ժամանել է Ռուսաստան՝ Պուտինի հետ բանակցելու

Կասեցվել է «Բիոկաթ»-ի մածունի (5%) արտադրությունը

Իսրայելը պլանավորում է Գազայի տարածքի ևս մի մասը գրավել՝ հինգ բանակային դիվիզիա օգտագործելով ՀԱՄԱՍ-ի դեմ

Ով այս իրողության հետ հաշվի չնստեց, վատ է վերջացնելու. Միհրան Հակոբյան

Իջևանում աշխատող հնդիկները փակել էին միջպետական ճանապարհը

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. սպասվում է առանց տեղումների եղանակ

Ավարտվել է «Սրբազան պայքար» շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի մասով անջատված քրեական վարույթի նախաքննությունը

Օգոստոսի 8-ին Երկրի վրա սպասվում է վերջին 2 ամսվա ամենահզոր մագնիսական փոթորիկը

Պուտին-Թրամփ հանդիպման վայրը համաձայնեցված է. Կրեմլ

Եթե Իրանը փորձի վերականգնել միջուկային ներուժը՝ ԱՄՆ-ն կվերադառնա․ Թրամփ