Եկեղեցու վրա հարձակման թեմային փորձեք նայել Էրդողանի կամ Ալիևի աչքերով․ անմիջապես հասկանալի կդառնա, թե ինչ է կատարվում․ Ռոբերտ Քոչարյան
Օգոստոսի 02, 2025

Եկեղեցու վրա հարձակման թեմային փորձեք նայել Էրդողանի կամ Ալիևի աչքերով․ անմիջապես հասկանալի կդառնա, թե ինչ է կատարվում․ Ռոբերտ Քոչարյան

By Օգոստոսի 01, 2025 5

Եկեղեցու վրա հարձակման թեմային փորձեք նայել Էրդողանի կամ Ալիևի աչքերով, անմիջապես հասկանալի կդառնա, թե ինչ է կատարվում, այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանը: 

«Եթե Հայաստանի ղեկավարը լիներ Թուրքիայի գործակալ, կաներ նույն քայլերը, ինչ անում է ՀՀ այսօրվա իշխանությունը։ Փաշինյանն ասում է` ես հավատացյալ եմ, տպավորություն է ուզում ստեղծի, թե ուղիղ կապ ունի Քրիստոսի հետ, իր հարազատն է։ Նույն այս մոդելով այս իշխանությունը քանդեց բանակը` հրամանատարների նկատմամբ ստեղծելով անվստահություն, որը բերեց մարտունակության անկման, բանակի քայքայման։ Հիմա ինքը ստեղծում է անվստահություն սրբազանների և Վեհափառի նկատմամբ` դրանով արդեն իսկ քանդում է եկեղեցու հիմքերը։ Սա ուղիղ արշավ է եկեղեցու, ոչ թե սրբազանների դեմ, որը չեմ կարծում, որ կհաջողի։ Ես համոզված եմ, որ եկեղեցին և՛ ժողովրդի աջակցությունը կստանա, և՛ քաղաքական ուժերի, այդ թվում` իրար չսատարող ուժերի»,–ասաց Քոչարյանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս