Իրանը վերականգնում է Գերագույն պաշտպանության խորհուրդը․ FARS
Օգոստոսի 02, 2025

Իրանը վերականգնում է Գերագույն պաշտպանության խորհուրդը․ FARS

By Օգոստոսի 02, 2025 4

Իրանի FARS գործակալությունը հաղորդում է, որ Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանին առաջիկա օրերին կնշանակվի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի (ԳԱԱԽ) քարտուղար։

Միաժամանակ, Իրանը վերականգնում է Գերագույն պաշտպանության խորհուրդը։

Կադրերի վերադասավորումը երկրի նոր անվտանգության և պաշտպանության քաղաքականության «կառուցվածքային բարեփոխումների» մի մասն է։ Fars-ի փոխանցմամբ՝ նոր պաշտպանության խորհուրդը կստեղծվի ԳԱԱԽ-ի հիման վրա և նրան կտրվեն Իրանի «պաշտպանական քաղաքականության ոլորտում ռազմավարական առաքելություններ»։

Fars-ը նշում է, որ ԳԱԱԽ-ի ներկայիս քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը կղեկավարի մի շարք հատուկ և ռազմավարական գործեր, որոնք պահանջում են բարձր մակարդակի կառավարում և համակարգում։ Հաշվի առնելով, որ Ահմադիանը 2000-ականների սկզբին եղել է ԻՀՊԿ գլխավոր շտաբի պետ և նախկինում հրամանատարել է ԻՀՊԿ ռազմածովային ուժերը, Գերագույն պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնը կարող է ավելի հարմար լինել նրա համար, քանի որ նա հիմնականում զինվորական է, այլ ոչ թե քաղաքական գործիչ։

Հատկանշական է, որ Գերագույն պաշտպանության խորհուրդը Իրանում գոյություն է ունեցել 1978 թվականից՝ Սադամի Իրանի դեմ ութամյա պատերազմի ժամանակ, սակայն վերացվել է 1989 թվականին։

Այս խորհրդի վերականգնումը նշանակում է, որ Թեհրանն իրականում իրեն համարում է Իսրայելի սիոնիստական ռեժիմի հետ իրական պատերազմի մասնակից։

Երկրի ռազմական և քաղաքական ղեկավարությունը կարծում է, որ անհրաժեշտ է անցկացնել անվտանգության և պաշտպանության քաղաքականության, ինչպես նաև սահմանների պաշտպանության միջոցառումների ամբողջական վերանայում։ Մեկ այլ հրատապ խնդիր է Իրանի հետախուզական կարողությունների զարգացումը՝ թշնամու «ամենահզոր անվտանգության և պաշտպանության համակարգերին» հակազդելու համար։

Rate this item
(0 votes)

Լրահոս