Տվյալների կորուստ կամ արտահոսք չի եղել. «ԱրՔա» համակարգը` խափանումների մասին
Օգոստոսի 02, 2025

Տվյալների կորուստ կամ արտահոսք չի եղել. «ԱրՔա» համակարգը` խափանումների մասին

By Օգոստոսի 01, 2025 5

«ԱրՔա» համակարգում վերջին օրերին արձանագրված խափանումների պատճառները տեխնիկական են, կիբեռհարձակումների կամ տեղեկատվական անվտանգության խախտումների հետ կապ չունեն։ Այս հայտարարությունն արել է «Արմենիան Քարդ» ընկերության մամուլի ծառայությունը։

Համակարգում խափանումներ էին գրանցվել հուլիսի 23-ին և 29-ին։

«Խափանումների որևէ փուլում տվյալների կորուստ կամ արտահոսք չի արձանագրվել»,– ասված է հաղորդագրությունում։

Որպես կանխարգելիչ միջոցառում՝ «Արմենիան Քարդ» ընկերությունն այս տարի կավարտի տվյալների երկրորդ կենտրոնի լիարժեք գործարկման գործընթացը։

Կենտրոնի նպատակն է ապահովել երկրի վճարային համակարգերի անխափան և կայուն գործունեությունը։ Նշվում է, որ ընկերության հիմնական ծառայությունների մի մասը արդեն իսկ տեղափոխվել և ակտիվորեն աշխատում է երկրորդ տվյալների կենտրոնում։ Տեխնիկական հագեցման և ամբողջական կարգաբերման գործընթացը նախատեսվում է ավարտել մինչև 2025 թվականի ավարտը։

Հիշեցնենք` «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հանդես է գալիս որպես ՀՀ ազգային վճարային համակարգ 2000 թվականից։ Ընկերությունը նաև ՀՀ առևտրային բանկերի միասնական քարտային պրոցեսինգային ծառայությունների օպերատորն է և հնարավորություն է տալիս ֆինանսական կազմակերպություններին թողարկել և սպասարկել Arca ազգային վճարային համակարգի և տասնյակ միջազգային վճարային համակարգերի՝ Visa, Mastercard, Amerian Express, DCI, UPI, JCB քարտեր։ Ըստ հրապարակված տվյալների՝ այսօր Arca համակարգի միջոցով սպասարկվում են 59,655 տնտեսվարող սուբյեկտ, 103,933 ՊՈՍ տերմինալ, 1,676,385 Arca քարտապան և 4,008,144 քարտ։ Ընկերության կողմից օրական միջինում մշակվում է շուրջ 5 միլիոն հարցում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանը լիովին պատրաստ է պատերազմին

Թրամփի թիմը բացասական է ընդունում Երևանի կողմից Պաղեստին պետության ճանաչման թեմայի ակտիվ խթանումը

Մասկը ԵՄ բոլոր երկրներին կոչ է արել լքել դաշինքը

Հայտնի են Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները

Նեթանյահուն հետաձգել է Գազայի վերաբերյալ որոշումը, պատճառը կառավարության ներսում առկա տարաձայնություններն են. CNN

ՀԴԲ-ն թաքցրել է Թրամփի անունը Ջեֆրի Էփշթեյնի հետ կապված փաստաթղթերում․ Bloomberg

Իրանը վերականգնում է Գերագույն պաշտպանության խորհուրդը․ FARS

Ե՞րբ կսկսվի ԱԺ աշնանային նստաշրջանը. ինչով են զբաղված ՔՊ պատգամավորները. «Ժողովուրդ»

Ո՞ւմ է Ռոմանոս Պետրոսյանը ազատում աշխատանքից. որն է ՀԷՑ մնալու «նախապայմանը». «Ժողովուրդ»

Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, որ «Տատիկ-պապիկ» հուշարձանը պետք է ապամոնտաժվի

ԱՄՆ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ միջուկային պшտերազմի․ Թրամփ

ԱՄՆ-ում մի քահանան ու նրա կինը հղում անելով «Աստծո պատվիրանին»՝ կրիպտոարժույթ են վաճառել ծխականներին

Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, որ «Տատիկ-պապիկ» հուշարձանը, ինչպես նաև 1988 թվականից ի վեր Արցախում կառուցած ցանկացած հուշարձան պետք է ապամոնտաժվի

Պուտինը «պինդ ընկույզ» է, իսկ Մեդվեդևի «լեզվի տակ ոսկորներ չկան»․ Թրամփ

Տեսականորեն Ադրբեջանի երկինքը բաց է, բայց ՀՀ ինքնաթիռներն այնտեղով չեն թռչում. Քաղավիացիա. Sputnik Արմենիա