«Աբրահամյանը, այլ «յաներն» ու «ովերը» կարող են նպաստել միայն Փաշինյանի էլեկտորալ խնդիրների լուծմանը». Հակոբ Բադալյան
Օգոստոսի 02, 2025

«Աբրահամյանը, այլ «յաներն» ու «ովերը» կարող են նպաստել միայն Փաշինյանի էլեկտորալ խնդիրների լուծմանը». Հակոբ Բադալյան

By Հուլիսի 31, 2025 12

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռուսաստանի հայերի միության նախագահ Աբրահամյանը հայտարարել է, որ կօգտագործի իր հնարավորությունները 2026 թվականի խորհրդարանի ընտրությանը բոլոր առողջ ուժերին միավորելու համար: Դե, «պաշտոնական բացատրությունն» այն է, որ այդ կերպ նա փորձելու է նպաստել Նիկոլ Փաշինյանի հեռացմանը:

Իսկ դե ֆակտո, միավորելով բոլոր «առողջ ուժերին», ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը ընդամենը կարող է միայն նպաստել Նիկոլ Փաշինյանի էլեկտորալ խնդիրների լուծմանը:

Որովհետև, ինչպես այլ առիթով ասել եմ, արաաբրահամյանները, մարգարիտսիմոնյանները, սոլովյովները, այլ «յաներն» ու «ովերը» Նիկոլ Փաշինյանի համար խնդիր կարող են ստեղծել երկու դեպքում՝ նվազագույնը, եթե մոռանան նրան, և առավելագույնը՝ եթե անցնեն նրան գովելու:

Իսկ որքան նրանք ակտիվ են Նիկոլ Փաշինյանի «դեմ», այնքան պարզապես նպաստում են Փաշինյանի տեղեկատվա-քարոզչական նարատիվների «հիմնավորմանը»:

Իսկ ես ամենևին այն կարծիքին չեմ, որ Արա Աբրահամյանը, Մարգարիտա Սիմոնյանը, Սոլովյովը կամ որեւէ այլ մեկը հիմար են ու չեն հասկանում իրերի այդ դրությունը»:

Rate this item
(0 votes)

Լրահոս