Նախորդ գիշեր Կիևին ռուսական զինուժի հասցրած հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի․ հայտնել է Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն։
Հինգշաբթի երեկոյան Տկաչենկոն հայտնել էր 16 զոհի մասին։
Ուկրաինայի փրկարար ծառայությունը հայտարարել է, որ գիշերվա և առավոտյան ընթացքում փրկարարները Սվյատոշինսկի շրջանում գտնվող բնակելի շենքի փլատակների տակից հանել են 10 զոհվածի մարմին, այդ թվում՝ երկու տարեկան երեխայի մարմին։
Փլուզված բնակելի շենքի մուտքի մոտ փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Այսպիսով, հուլիսի 31-ի գիշերը ռուսական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների զանգվածային հարվածի հետևանքով Կիևում զոհվել է երեք երեխա և 23 մեծահասակ։Վիրավորվել է 159 մարդ։