Իրանը լիովին պատրաստ է պատերազմին
Օգոստոսի 03, 2025

Իրանը լիովին պատրաստ է պատերազմին

By Օգոստոսի 02, 2025 8

Երեկվա աղբյուրներից ստացված հաղորդագրությունները հաստատում են, որ պատերազմի նախապատրաստություններն ավարտվում են։ Այս մասին գրում է իրանցի լրագրող-քաղաքական վերլուծաբան Խայալ Մուազինը։

«Մի փոքր հետ նայենք։

- 1980 թվականի Գերագույն պաշտպանության խորհրդի ուղերձը.

- Պատերազմին վերաբերող բոլոր հարցերը գտնվում են Գերագույն պաշտպանության խորհրդի իրավասության ներքո։

- Բոլոր զինված ուժերն ու քաղաքական կառույցները պարտավոր են հրամաններ ստանալ միայն այս խորհրդից և անվերապահորեն կատարել դրանք։

- Վիրտուալ տարածքի կառավարումը, հայտարարությունների, նորությունների և հարցազրույցների հրապարակումը պետք է տեղի ունենա բացառապես խորհրդի հաստատմամբ, որպեսզի ոչ ոք չանի անխոհեմ հայտարարություններ։

- Արտաքին քաղաքականությունը նույնպես գտնվում է Գերագույն պաշտպանության խորհրդի վերահսկողության ներքո, և ոչ ոք չպետք է միջամտի (օրինակ՝ Արաղչին չպետք է առանձին բանակցություններ վարի Միացյալ Նահանգների հետ)։

- Բոլոր հայտարարությունները, այդ թվում՝ հրադադարի մասին հայտարարությունները, գալիս են միայն Գերագույն պաշտպանության խորհրդից. ոչ ոք իրավունք չունի սեփական նախաձեռնությամբ հրադադար հայտարարել»,- ընդգծել է Մուազինը։

Rate this item
(0 votes)

Լրահոս