Այս տարվա բուհերի ընդունելության հիմնական փուլի միասնական քննությունների արդյունքով բուհ է ընդունվել 7719, ներբուհական քննությունների արդյունքով՝ 2069 հոգի, այսինքն՝ 9788 դիմորդ։ Մրցույթի լրացուցիչ փուլում 1182 հոգի ընդունվել է բուհ, 296 դիմորդ դուրս է մնացել։ Ընդհանուր թափուր է 1174 տեղ»,- ասուլիսի ժամանակ հայտնել է Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։
Նա նշել է նաև ամենաշատ ընդունելություն ունեցած առաջին տասը համալսարանները՝ Երևանի պետական համալսարան, Տնտեսագիտական համալսարան, Ազգային Պոլիտեխնիկ համալսարան, Ճարտարապետության և շինարարության համալսարան, Բրյուսովի անվան պետական համալսարան, Բժշկական համալսարան, Մանկավարժական համալսարան, Ֆիզիկական կուլտուրայի սպորտի պետական ինստիտուտ, Հայ-ռուսական համալսարան և Վանաձորի պետական համալսարան։