Օգոստոսի 1-ին արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ադրբեջանում Իսրայելի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռոնեն Կրաուսին։
Այս մասին , ըստ 24news-ի, APA-ին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։
Հանդիպման ընթացքում դեսպանը նախարար Ջեյհուն Բայրամովին է հանձնել իր հավատարմագրերի պատճենները։
Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ դիվանագիտական գործունեության մեջ։
Այնուհետև կողմերը քննարկել են Ադրբեջանի և Իսրայելի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։
Բարձր է գնահատվել երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, առևտրային, էներգետիկ, գյուղատնտեսական, ներդրումային, մարդասիրական և անվտանգության ոլորտներում համագործակցությունը, և ընդգծվել է, որ հարաբերությունները լայն զարգացման հեռանկարներ ունեն։