Ազգային ժողովը մոտ 20 մլն դրամ կծախսի «Ամառային դպրոց 2025»-ի համար
Օգոստոսի 02, 2025

Ազգային ժողովը մոտ 20 մլն դրամ կծախսի «Ամառային դպրոց 2025»-ի համար

ՀՀ Ազգային ժողովը 19 միլիոն դրամ կծախսի «Ամառային դպրոց 2025»-ի համար։ Այս մասին տեղեկանում ենք ծառայության պետական գնման պայմանագրից։ Ամառային դպրոցը նախատեսված է օգոստոսի 17-30-ը, կմասնակցի ընդհանուր առմամբ 60 երեխա:

Ծախսերը ներառում են տրանսպորտ, սնունդ, հյուրանոց (առնվազն 4-աստղանի հյուրանոց՝ Երևանի փոքր կենտրոնից մինչև 3 կմ հեռավորության վրա), խորհրդանշական նվերներ (արտաքին լիցքավորիչներ՝ power bank, շապիկներ, բաժակներ, թերմոսներ և այլն):

Նախատեսվում է նաև ապահովել մասնակիցների այցելությունները թանգարաններ, պատկերասրահներ, կինոթատրոններ, օպերա, նաև ռեստորաններ:

Ծառայությունները պատվիրված են «Լոռե Թրավել» ընկերությանը։

Նշենք, որ 2024 թվականին ևս «Ամառային դպրոցը» կազմակերպել է «Լոռե Թրավելը»․ պետգնման պայմանագիրն արժեցել է 22 միլիոն դրամ։ Ընկերության սեփականատերը գործարար Վլադիմիր Գևորգյանն է, որը հիմնադրել է «Գևորգիան Կոնցեռնը»։ Ըստ մամուլի հրապարակումների՝ կոնցեռնի կազմում են Վլադիմիր Գևորգյանին և նրա ընտանիքին առնչվող մի շարք ընկերություններ՝ «Կոնցեպտ Իվենթս», «Օլ հոթելս», «Պեցցո», «Լոռե Թրավել» և այլն։ Այս ընկերությունները տարբեր ժամանակներում հաղթել են պետական գնումների մի քանի տասնյակ մրցույթներում և, օրինակ, 2024թ․ կազմակերպել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը, «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարը, «Գավառը՝ 2024 թվականի ՀՀ երիտասարդական մայրաքաղաք» միջոցառումը, «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարը և այլն։

«Գևորգիան կոնցեռնը» նախորդ տարի 438 միլիոն 627.600 դրամ դրամաշնորհ էր ստացել ՀՀ ԿԳՄՍՆ-ից՝ Երևանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության անցկացումը (ներառյալ նախապատրաստական աշխատանքները) կազմակերպելու համար։

Իսկ այս տարի Վլադիմիր Գևորգյանին պատկանող ընկերություններից մեկն էլ կազմակերպել էր Բասկետբոլի Մ20 տարեկանների Բ դիվիզիոնի 2025 թվականի առաջնությունը, որն անցկացվում էր Երևանում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանը լիովին պատրաստ է պատերազմին

Թրամփի թիմը բացասական է ընդունում Երևանի կողմից Պաղեստին պետության ճանաչման թեմայի ակտիվ խթանումը

Մասկը ԵՄ բոլոր երկրներին կոչ է արել լքել դաշինքը

Հայտնի են Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները

Նեթանյահուն հետաձգել է Գազայի վերաբերյալ որոշումը, պատճառը կառավարության ներսում առկա տարաձայնություններն են. CNN

ՀԴԲ-ն թաքցրել է Թրամփի անունը Ջեֆրի Էփշթեյնի հետ կապված փաստաթղթերում․ Bloomberg

Իրանը վերականգնում է Գերագույն պաշտպանության խորհուրդը․ FARS

Ե՞րբ կսկսվի ԱԺ աշնանային նստաշրջանը. ինչով են զբաղված ՔՊ պատգամավորները. «Ժողովուրդ»

Ո՞ւմ է Ռոմանոս Պետրոսյանը ազատում աշխատանքից. որն է ՀԷՑ մնալու «նախապայմանը». «Ժողովուրդ»

Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, որ «Տատիկ-պապիկ» հուշարձանը պետք է ապամոնտաժվի

ԱՄՆ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ միջուկային պшտերազմի․ Թրամփ

ԱՄՆ-ում մի քահանան ու նրա կինը հղում անելով «Աստծո պատվիրանին»՝ կրիպտոարժույթ են վաճառել ծխականներին

Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, որ «Տատիկ-պապիկ» հուշարձանը, ինչպես նաև 1988 թվականից ի վեր Արցախում կառուցած ցանկացած հուշարձան պետք է ապամոնտաժվի

Պուտինը «պինդ ընկույզ» է, իսկ Մեդվեդևի «լեզվի տակ ոսկորներ չկան»․ Թրամփ

Տեսականորեն Ադրբեջանի երկինքը բաց է, բայց ՀՀ ինքնաթիռներն այնտեղով չեն թռչում. Քաղավիացիա. Sputnik Արմենիա