Թուրքիայի ազգային հետախուզության ծառայությունը (MİT) Իսրայել-Իրան 12-օրյա պատերազմի հիման վրա նոր զեկույց է հրապարակել:
«12-օրյա պատերազմը և դասեր Թուրքիայի համար» խորագրով զեկույցում ընդգծվում է հիմնականում բազմաշերտ հակաօդային պաշտպանական համակարգերի կարևությունը՝ տվյալ պարագայում հաշվի առնելով Իսրայելի ռազմաօդային կարողությունները:
«Պետք է կառուցվեն օդային հարձակումների մասին նախազգուշացնող և ազդարարող համակարգեր, ռազմավարական կառույցներում պետք է կառուցվեն տեխնիկապես հագեցված ապաստարաններ:
Հատկապես մեծ քաղաքներում պետք է կառուցվեն հեշտ հասանելի զանգվածային ապաստարաններ»: