Ռուսաստանի աշխատանքի նախարարությունը պատրաստել է հրամանագրի նախագիծ, որով առաջարկվում է արգելել վիզային երկրներից օտարերկրացիներին աշխատանքի ընդունելը այնպիսի պաշտոններում, որոնք պահանջում են շփում Ռուսաստանի քաղաքացիների հետ, եթե նրանք չեն խոսում ռուսերեն: Ըստ ТАСС գործակալության՝ օրինագծի մասին հաղորդվում է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ:
Սահմանափակումները կվերաբերեն ծառայությունների ոլորտի մասնագիտություններին, մասնավորապես՝ վարորդներին, սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների վաճառողներին, ինչպես նաև բժշկական աշխատողներին:
Ինչպես հիշեցրել է Աշխատանքի նախարարությունը, կանոնը կվերաբերի բացառապես վիզային ռեժիմ ունեցող երկրներից ներգաղթյալներին, ներառյալ՝ Չինաստանին, Հնդկաստանին, Թուրքիային և այլ երկրներին: Հենց նման աշխատողների համար են ամեն տարի հաստատվում կառավարության քվոտաները՝ գործատուների դիմումների հիման վրա: Նրանց ճնշող մեծամասնությունը (93,8%) որակյալ մասնագետներ են, որոնք աշխատում են արդյունաբերական և ենթակառուցվածքային օբյեկտներում:
Նախաձեռնությունը կապված է օրենսդրության վերջին փոփոխությունների հետ, որոնք վերացնում են քվոտաներով Ռուսաստան ժամանող աշխատանքային ներգաղթյալների համար ռուսերենի պարտադիր թեստավորումը: Այդ առումով Աշխատանքի նախարարությունը անհրաժեշտ է համարել առանձին սահմանափակումներ մտցնել այն կատեգորիաների համար, որտեղ լեզվի իմացությունը կարևորագույն նշանակություն ունի