Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուկրաինական հարցի շուրջ բովանդակալից քննարկումը արդյունքներ է տվել․ Լավրով
Օգոստոսի 02, 2025

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուկրաինական հարցի շուրջ բովանդակալից քննարկումը արդյունքներ է տվել․ Լավրով

By Օգոստոսի 01, 2025 7

Մոսկվայի և Վաշինգտոնի միջև տարեսկզբից ընթացող ուկրաինական հարցի բովանդակային քննարկումը շատ օգտակար է և արդյունքներ է տալիս։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, նրա խոսքերը մեջբերում է ՌԴ ԱԳՆ-ն։ 

«ԱՄՆ ներկայիս վարչակազմի կողմից ուղիղ երկխոսության վերսկսումը լիովին համապատասխանում է դիվանագիտական նորմալ պրակտիկային, որից հրաժարվելը Ջո Բայդենի օրոք հակասում էր առողջ բանականությանը։

Մոսկվայի և Վաշինգտոնի միջև տարեսկզբից ընթացող ուկրաինական հարցի բովանդակային քննարկումը շատ օգտակար է և արդյունքներ է տալիս։ Հենց նախագահ Դոնալդ Թրամփի համառության շնորհիվ էր, որ Կիևի ռեժիմը համաձայնեց Ստամբուլի բանակցությունները վերսկսելու մեր առաջարկին», – նշել է Լավրովը։

Rate this item
(0 votes)

Լրահոս