ՀԷՑ-ում չեղարկվել են մի շարք գնման գործընթացներ. ընդհանուր 3 մլրդ դրամ նախահաշվային արժեքով
Օգոստոսի 01, 2025

ՀԷՑ-ում չեղարկվել են մի շարք գնման գործընթացներ. ընդհանուր 3 մլրդ դրամ նախահաշվային արժեքով

By Հուլիսի 30, 2025 8

«ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ Ընկերությունում չեղարկվել են մի շարք գնման գործընթացներ. ընդհանուր ավելի քան 3 մլրդ ՀՀ դրամ նախահաշվային արժեքով:

Հիմք ընդունելով Էներգետիկայի մասին ՀՀ օրենքի 52.1 հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետը, ինչպես նաև նշյալ հոդվածի 3-րդ կետը, որով սահմանվում է, որ Ժամանակավոր կառավարչի նշանակմամբ և նրա գործունեության ամբողջ ընթացքում նրան են անցնում լիցենզավորված անձի գործադիր մարմնի բոլոր լիազորությունները, Ժամանակավոր կառավարչի նախաձեռնությամբ Ընկերությունում չեղարկվել են «ՀԷՑ» ՓԲԸ-ի կարիքների համար մինչ այս նախաձեռնված չորս գնումների գործընթացներ:

Ժամանակավոր կառավարչի կողմից գնումների այդ գործընթացների կասեցումը պայմանավորված է Ընկերությունում այդ գործընթացներին առնչվող ընթացակարգերում վեր հանված մի շարք համակարգային խնդիրներով (խտրական տեխ. բնութագրեր, ոչ ներառական և անթափանցիկ գործընթացներ, նախնական գնանշման ոչ օբյեկտիվ մոտեցումներ և այլն):

Տվյալ գնումների գործընթացների միջոցով նախատեսվում էր ձեռք բերել Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսված մի շարք աշխատանքների համար անհրաժեշտ էլեկտրատեխնիկական սարքավորումներ, հաշվիչներ, մալուխ, ինչպես նաև մի քանի լոտերով՝ առանձին ծառայություններ:

Ընթացիկ փուլում Ժամանակավոր կառավարչի հանձնարարությամբ իրականցվում են «ՀԷՑ» ՓԲ Ընկերության կարիքների համար անհրաժեշտ սարքավորումների և նյութերի ձեռքբերման նպատակով գնումների գործընթացների լավարկման աշխատանքներ, ինչպես նաև կազմակերպվում և մշակվում են դրանց իրականացման թափանցիկությունը, օբյեկտիվությունն ու ներառականությունը ապահովող գործիքակազմերը:

Համակարգային մոտեցմամբ լավարկվում են գնումների ընթացակարգերը, որոնց ներդնումից հետո միայն Ընկերությունում կմեկնարկեն գնումների գործընթացները՝ ծառայությունների ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրութամբ սահմանված նորմերին և գործող իրավական ակտերի պահանջներին խիստ համապատասխան:

Գնումների գործընթացների՝ այս փուլում չեղարկումը և առաջիկայում դրանց նորովի մեկնարկումը Ընկերությունում զուգորդվում է տեխնիկական և էներգետիկ ուղղություններով հրատապ կարիքների և միջնաժամկետ կտրվածքով պլանավորված անհետաձգելի աշխատանքների հետ համապարփակ համադրմամբ:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հայտնում է, որ Ընկերության կարիքների համար նախատեսվող գնումների գործընթացները կմեկնարկեն ըստ պլանավորված ժամանակացույցի՝ սկսած ս.թ.-ի օգոստոսի առաջին տասնօրյակից:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՌԴ աշխատանքի նախարարությունը առաջարկել է ռուսերենի իմացություն չունեցող ներգաղթյալներին արգելել աշխատանքի տեղավորել

Ոչ բարեկամ երկրներից արտասահմանյան ներդրողներին թույլատրել են արտարժույթ գնել Ռուսաստանում

Ամերիկացիների կեսից ավելին Թրամփին մեղադրում են իրենց ֆինանսական վիճակի վատթարացման համար. հարցում

Էրդողանը Գազայի իրադարձությունները «դարի ամենադաժան ցեղասպանություն» է որակել

Հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել ՀՀ հացահատիկ բաց թողնելու համար. Օվերչուկ

Մեդվեդևի խոսքերի պատճառով ես հրամայել եմ տեղակայել երկու միջուկային սուզանավ. Թրամփ

Արդեն խոստումը տվել են, խոսքը միջանցքի մասին է. Ռոբերտ Քոչարյան

Եկեղեցու վրա հարձակման թեմային փորձեք նայել Էրդողանի կամ Ալիևի աչքերով․ անմիջապես հասկանալի կդառնա, թե ինչ է կատարվում․ Ռոբերտ Քոչարյան

Պուտինը համաձայնել է բանակցություններում ուկրաինական կողմից հնչած առաջարկին

Ղարաբաղի կորուստը կապված է այն հանգամանքի հետ, որ Հայաստանը մերժել է 9-րդ կետի կատարումը. Ռոբերտ Քոչարյան

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուկրաինական հարցի շուրջ բովանդակալից քննարկումը արդյունքներ է տվել․ Լավրով

Թուրքիայի մեծ քաղաքներում զանգվածային ապաստարաններ պետք է կառուցվեն

ԱՄՆ-ը օգոստոսի 7-ից մաքսատուրքեր է կիրառելու 68 երկրների և Եվրամիության նկատմամբ

Վաղվանից ՀՀ քաղաքացիները և երկքաղաքացիները օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով կարող են 3 ամիս մեքենա վարել

Իսպանիայում երեք քաղաքական գործիչ 10 օրում հրաժարական է տվել՝ փաստաթղթերում կեղծ տեղեկություն տրամադրելու պատճառով