Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Մինսկը բաց է Արևմուտքի երկրների հետ ցանկացած բանակցությունների և քննարկումների համար, այդ թվում՝ միգրացիոն քաղաքականության շուրջ։
Բելառուսի ղեկավարը հիշեցրել է, որ մի քանի տարի առաջ հանրապետությունը փաստացիորեն «պաշտպանել է ԵՄ երկրներին միգրանտների հարձակումներից»։ «Նրանք (Եվրամիությունը) մեր դեմ բացարձակապես անհիմն և ապօրինի պատժամիջոցներ են մտցրել։ Եվ ես անկեղծորեն ասացի. նույնիսկ եթե պարանոցիս օղակ հագցնեք՝ ես ձեզ այլևս չեմ պաշտպանի։ Առավել ևս, դուք խզեցիք մեր հետ բոլոր հարաբերությունները միգրացիոն քաղաքականության շուրջ», – Լուկաշենկոյի խոսքերը մեջբերում է БелТА գործակալությունը։
Այնուամենայնիվ, նրա խոսքով, Բելառուսը «բաց է ցանկացած բանակցությունների և քննարկումների համար, այդ թվում՝ միգրացիոն քաղաքականության վերաբերյալ»։