Գազայի օկուպացիայի վերաբերյալ որոշումը պետք է կայացնի Իսրայելը․ Թրամփ
Օգոստոսի 07, 2025

Գազայի օկուպացիայի վերաբերյալ որոշումը պետք է կայացնի Իսրայելը․ Թրամփ

By Օգոստոսի 06, 2025 6

Գազայի հատվածի հնարավոր օկուպացիան կախված է միայն Իսրայելի կառավարության որոշումից, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը։

Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում՝ Գազայի օկուպացիայի հնարավորության մասին հարցին պատասխանելիս Թրամփն ընդգծել է, որ այդ հարցը պետք է որոշի հրեական պետության կառավարությունը։

ԱՄՆ նախագահը նշել է, որ այժմ ինքը կենտրոնացած է սննդի կարիք ունեցող պաղեստինցիներին պարենամթերքի մատակարարման վրա։ Նրա խոսքով՝ Իսրայելը կաջակցի Գազայի հատված մարդասիրական օգնության առաքմանը։

Օգոստոսի 5-ին հաղորդվել է, որ Իսրայելի նախարարների կաբինետը նախատեսում է հինգշաբթի օրը նիստ անցկացնել, որի ընթացքում կբարձրացվի Գազայի հատվածի հնարավոր ամբողջական օկուպացիայի հարցը։

Ռազմական գործողություններ կիրականացվեն նաև այն շրջաններում, որտեղ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը պահում է իսրայելցի պատանդների։ Ներկա պահին Իսրայելի պաշտպանության բանակը վերահսկում է տարածքի մոտ 75%-ը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը հաջորդ շաբաթ կհանդիպի Պուտինի հետ. կպայմանավորվեն Զելենսկու հետ հանդիպման մասին. The New York Times

«Կնքահայրը» ֆիլմի ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հոսպիտալացվել է Հռոմում

Ցողունային բջիջների հիման վրա քաղցկեղի դեմ նոր պատվաստանյութ է ստեղծվել

Ադրբեջանը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությամբ, փորձում է գործարկել «Զանգեզուրի միջանցքը». իրանցի պատգամավոր

Թուրքիան հերքում է Էրդողանի Ուկրաինա այցի նախապատրաստման մասին լուրերը

2020թ.-ից ի վեր միջազգային ասպարեզում Բաքվի վարչախումբը երբեք չի եղել այսքան խոցելի և թույլ, ինչպես հիմա է․ Վարդան Ոսկանյան

Հնդկաստանն արձագանքել է լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու Թրամփի որոշմանը

Ստամբուլի ամբարտակներում ջրի մակարդակն օրեցօր նվազում է

Հնդկաստանի դեմ հրամանագիրը Թրամփը ստորագրել է Մոսկվայից Ուիթքոֆի մեկնելուց հետո

«Զգուշացում Ալիևին»․ Մոսկվան հարվածել է գազատարին

Քնի խանգարումները կանանց մոտ կարող են ուժեղացնել քրոնիկ ցավը

Վիրուսային ալիքը վերադառնում է Չինաստան․ Գուանդունում նոր սահմանափակումներ են մտցվել

Խամենեիի ներկայացուցիչը խոսել է Ադրբեջանի նկատմամբ Իսրայելի լիակատար գերիշխանության մասին

Իսրայելը Ռուսաստանին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մյուս անդամներին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու մեջ

Հաջորդ գիրքը, որ կկարդամ, Ռեջեփ Թայիփ Էրդողանի «A Fairer World is Possible» գիրքն է․ Աննա Հակոբյան