Կրեմլը քննարկում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին զիջման տարբերակներ ներկայացնել, որոնք կարող են ներառել Ուկրաինայի հետ օդային զինադադար՝ երկրորդական պատժամիջոցների սպառնալիքը կանխելու համար։ Սակայն միևնույն ժամանակ պատերազմը կշարունակվի, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ Թրամփի բանագնաց Սթիվ Ոիթքոֆի՝ այս շաբաթ Ռուսաստան կատարելիք այցը Թրամփի հետ համաձայնության հասնելու ուշացած հնարավորություն է ընձեռում, նույնիսկ եթե հաջողության սպասումները ցածր են։ Այդ մասին պարբերականին ասել են իրավիճակին ծանոթ անձինք՝ անանուն մնալու խնդրանքով։
Անօդաչու թռչող սարքերի և հրթիռների մասնակցությամբ օդային հարվածների դադարեցումը որպես լարվածության թուլացման ժեստ կարող է լինել հնարավոր առաջարկներից մեկը, եթե Ուկրաինան նույնպես ստորագրի այն, ասել է աղբյուրներից մեկը։