Ճապոնիայի և Միացյալ Նահանգների զինված ուժերը սեպտեմբերին համատեղ Resolute Dragon զորավարժություններ կանցկացնեն, որոնք կընդգրկեն Հոկայդոյի հյուսիսային կղզուց մինչև Օկինավայի հարավային տարածքը։ Ըստ ТАСС-ի՝ նախատեսված զորավարժությունների մասին հայտնել է Ճապոնիայի ինքնապաշտպանության ցամաքային զորքերի հրամանատարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Զորավարժությունները կտևեն սեպտեմբերի 11-25-ը և կլինեն տարածաշրջանի խոշորագույներից մեկը։ Դրանց կմասնակցեն մոտ 12 հազար ճապոնացի զինծառայողներ և մոտավորապես 1,9 հազար ԱՄՆ ծովային հետևակայիններ և տեխնիկական անձնակազմ։
Ինչպես հեռարձակել է NHK-ն, զորավարժությունների շրջանակում նախատեսվում է մարտական հրաձգություն՝ օգտագործելով ժամանակակից ռեակտիվ համակարգեր։ Հատուկ ուշադրություն կդարձվի Թայվանի ափամերձ Իշիգակի կղզում տեղակայված ժամանակակից ափամերձ շարժական NMESIS հրթիռային համակարգերի փորձարկմանը։ Յուրաքանչյուր տեղակայանք հագեցած է չորս հրթիռով՝ մինչև 185 կիլոմետր հեռահարությամբ։
NMESIS համալիրները ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի սպառազինության կարևոր մասն են կազմում և նախատեսված են կղզային միջավայրում պաշտպանական կարողությունները բարելավելու համար։