ՌԴ ԱԳՆ-ն բացահայտել է Լավրովի և Ռուբիոյի բանակցությունների մանրամասները
Հուլիսի 14, 2025

ՌԴ ԱԳՆ-ն բացահայտել է Լավրովի և Ռուբիոյի բանակցությունների մանրամասները

By Հուլիսի 13, 2025 8

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպմանը Ուկրաինայի հակամարտությանն առնչվող հարցերն առաջնային են եղել, «Воскресный вечер с Владимиром Соловьевым» հաղորդման եթերում հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի թեման առաջնահերթ է եղել», — ասել է նա։

Զախարովան հավելել է, որ քննարկվել են նաև այլ հարցեր և նշել, որ հանդիպումը կառուցողական բնույթ է կրել։

Հինգշաբթի օրը դիվանագետները բանակցություններ են վարել ԱՍԵԱՆ-ի գծով միջոցառումների շրջանակում։ Ի թիվս այլ հարցերի, նրանք քննարկել են Ուկրաինայի հակամարտությունը և երկու երկրների համագործակցության հեռանկարները, այդ թվում՝ տնտեսական և հումանիտար համագործակցության վերականգնումը, ինչպես նաև դիվանագիտական առաքելությունների բնականոն աշխատանքը։

Մինչ այդ Լավրովն ու Ռուբիոն մի քանի անգամ հեռախոսով զրուցել են և առաջին անգամ անձամբ հանդիպել են փետրվարին Էր Ռիադում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունների ժամանակ։ Այն ժամանակ կողմերը պայմանավորվել էին սկսել երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատանքը։

Rate this item
(0 votes)

Լրահոս