Իսրայելը կրկին կհարվածի Իրանին, եթե Թեհրանի կողմից սպառնալիքի ենթարկվի, հայտարարել է պաշտպանության նախարար Իսրայել Կացը, հաղորդում է Reuters-ը։
«Իսրայելի երկար ձեռքը կհասնի ձեզ Թեհրանում, Թավրիզում, Սպահանում և ամենուր, որտեղ դուք կփորձեք սպառնալ կամ վնասել Իսրայելին։ Թաքնվելու տեղ չկա», – ասել է Կացը ռազմաօդային ուժերի ավարտական արարողության ժամանակ, հաղորդում է նախարարի մամուլի ծառայությունը։
«Եթե մենք ստիպված լինենք վերադառնալ, մենք դա կանենք ավելի մեծ ուժով», – ընդգծել է նա։