Սան Պաուլոյում տեղի է ունեցել բրազիլական ապրանքների վրա 50% մաքսատուրքերի դեմ բուռն բողոքի ակցիա։ Ցուցարարները դուրս են եկել փողոցներ՝ վանկարկելով՝ «Հարգե՛ք Բրազիլիան» և «Բրազիլիան մերն է»։
Ամենազավեշտալին այն է, որ ցույցը սկզբնապես նախատեսված է եղել բոլորովին այլ պատճառով։ Առաջին լրատվականը փոխանցում է, որ ցուցարարները ցանկացել են աջակցություն հայտնել բարձր եկամուտ ունեցող քաղաքացիների համար հարկ սահմանելու՝ կառավարության առաջարկին, բայց ինչ-որ բան այնպես չի գնացել, և նրանք սկսել են բողոքել բրազիլական ապրանքների վրա մաքսատուրքերի սահմանման դեմ։
Այս ամենը տեղի է ունեցել Թրամփի՝ Լուլային ուղղված նամակից հետո, որում նա դատապարտել է նրա նախորդի՝ Բոլսոնարոյի դեմ «վհուկների որսը» և միաժամանակ հայտարարել առևտրային նոր սահմանափակումների մասին։ Այս նամակն ավելի է սրել երկու երկրների առաջնորդների միջև աճող հանրային թշնամանքը։