ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է՝ հանդես կգա Ռուսաստանի վերաբերյալ «կարևոր հայտարարությամբ»:
Թրամփը բացահայտել է ԱՄՆ-ՆԱՏՕ-Ուկրաինա ամերիկյան զենքի մատակարարման վերաբերյալ «նոր համաձայնագրի» մանրամասները: «ԱՄՆ-ն զենք կուղարկի ՆԱՏՕ-ին, իսկ հետո դաշինքը դրանք կմատակարարի Ուկրաինային և կվճարի դրանց համար»,- բացատրել է նա։
Սպիտակ տան ղեկավարը նաև հայտնել է՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ վերջնական որոշումն իրենն է: