Երկուշաբթի օրը Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի, որ ԱՄՆ-ն այլևս չի ռմբակոծի Իրանը։ «Ես չեմ կարող պատկերացնել, որ ես կցանկանայի դա անել», – ասել է Թրամփը։
Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը։
Պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ Նեթանյահուն Թրամփին ասել է, որ եթե Իրանը վերսկսի միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ քայլերը, Իսրայելը կկատարի ռազմական հարվածներ։ Թրամփը պատասխանել է, որ ինքը կողմ է Թեհրանի հետ դիվանագիտական կարգավորմանը, բայց այլ կերպ չի առարկում Իսրայելի այդ ծրագրին։