ՀՀ բանկերում այսօր՝ հուլիսի 11-ին ժամը 9:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 381.5 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ նվազելով 0.0705 դրամով։
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 386.64 դրամ է:
Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 443.08 դրամ, իսկ վաճառքի դեպքում
միջին գինը 456.26։
Փոխանակման կետերում եվրոյի առքը 448 դրամ է, վաճառքը՝ 452։
Ռուբլու առքն էլ կազմում է 4.81 դրամ, վաճառքի դեպքում միջին գինը՝ 5.07 է։
Փոխանակման կետերում ռուբլին գնվում է 4.82 և վաճառվում 4.92 դրամով։