«Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրենի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը): Այս մասին հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատավոր Դավիթ Արղամանյանի որոշմամբ «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում 1 ամիս ժամկետով։
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին «Տաշիր գրուպ» ընկերության գլխավոր գրասենյակում իրականացված խուզարկությունների արդյունքում 2 հոգի կալանավորվել էր:
Ավելի վաղ դադարեցվել էր ցանցի 32 հաստատություններից 12-ի աշխատանքը, դրանց մեծ մասի աշխատանքը վերսկսվել է։
Ստուգումները էին սկսվել «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորման հետ գրեթե միաժամանակ։ Նրան կալանավորել են հունիսի 18-ին ՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր անելու մեղադրանքով, թեեւ իր հարցազրույցում, որի հիման վրա գործը հարուցվել է, կոչ ընդհանրապես չկա։
Այս ֆոնին իշխանությունները սկսել են Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պետականացման գործընթացը։ Խուզարկություններ են կատարվել ՀԷՑ-ի և «Տաշիր»ընկերությունների խմբի գրասենյակում։ Կան ձերբակալվածներ և կալանավորվածներ։