Փարիզում ստորագրվել է Նոր Կալեդոնիա պետության ստեղծման մասին համաձայնագիր
Հուլիսի 13, 2025

Փարիզում ստորագրվել է Նոր Կալեդոնիա պետության ստեղծման մասին համաձայնագիր

By Հուլիսի 13, 2025 6

Փարիզի Բուժիվալ արվարձանում Նոր Կալեդոնիա պետության ստեղծման մասին համաձայնագիր է կնքվել: Թերթը փոխանցում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնագիրը որակել է «պատմական»։ Նրա խոսքով՝ Նոր Կալեդոնիայի ընտրված ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունները տևել են 10 օր:

Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն ևս ողջունել է «յուրահատուկ կազմավորման» ստեղծման մասին համաձայնագիրը՝ նշելով, որ դա կամրագրվի Ֆրանսիայի Սահմանադրության մեջ։ 

Լրատվամիջոցների տվյալով՝ փաստաթուղթը նախատեսում է նոր պետության ստեղծում, որը մասամբ կախված կլինի Ֆրանսիայից։ Ենթադրվում է, որ Նոր Կալեդոնիայի բնակիչները կստանան առանձին քաղաքացիություն և կկարողանան ունենալ երկու անձնագիր: Բացի դրանից՝ նոր պետությանը կարող են փոխանցվել սեփական միջազգային քաղաքականություն վարելու լիազորություններ:

Նախորդ տարի Նոր Կալեդոնիայում անկարգություններ էին տեղի ունեցել, երբ Ֆրանսիայի խորհրդարանը կղզում տեղական օրենսդիր ժողովի ընտրությունների ընթացակարգը փոխելու մասին օրենք էր ընդունել։ Ֆրանսիայի կառավարությունը արտակարգ դրություն էր հայտարարել և զինվորականներ ուղարկել Նոր Կալեդոնիա:

Նոր Կալեդոնիայի շուրջ թեժացել էին Փարիզի և Բաքվի հարաբերությունները: Ֆրանսիան մեղադրել էր Ադրբեջանին Նոր Կալեդոնիայի ներքին գործերին միջամտելու և խաղաղօվկիանոսյան կղզում անկարգություններ հրահրելու համար։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հրդեհ Անկարայի բազմահարկ շենքում. կան զոհեր և տասնյակ տուժածներ

Լավրովը ժամանել է Չինաստան

Իսրայելի և Սիրիայի ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում. AFP

Թավրիզը, Սպահանը և Թեհրանը «թյուրքական քաղաքակրթության կենտրոններ» են. Էրդողան. Fars

Իրանի նախագահը վիրավորում է ստացել. Fars

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին

Իրանում թշնամական ցանցեր են հայտնաբերվել. Ասղար Ջահանգիր

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ

Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Ուկրաինան հետախուզում է հայտարարել Կիրիենկոյի նկատմամբ

ԱՄՆ-ն կկրճատի Սիրիայում իր ռազմական ներկայությունը

Մեզ համար անվտանգության հարց է ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների՝ միջուկային օբյեկտներին մոտենալու հնարավորությունը. Արաղչի

Սպասվում է քամու ուժգնացում. եղանակը Հայաստանում

Փարիզում ստորագրվել է Նոր Կալեդոնիա պետության ստեղծման մասին համաձայնագիր

Սիրիայում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ