Պետդեպը չեղարկել է օտարերկրյա օգնության մի շարք նախագծերի ֆինանսավորումը Հայաստանում
Հուլիսի 13, 2025

Պետդեպը չեղարկել է օտարերկրյա օգնության մի շարք նախագծերի ֆինանսավորումը Հայաստանում

Պետդեպարտամենտը չեղյալ է հայտարարել տարբեր երկրներում, այդ թվում՝  Հայաստանում, օտարերկրյա օգնության ծրագրերի ֆինանսավորումը, որը կազմում է 215 միլիոն դոլար։ Ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, այս մասին հայտնում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE) X սոցիալական ցանցում։

«Պետքարտուղար  Ռուբիոն շարունակում է վերանայել Պետդեպարտամենտի արտաքին օգնությունը՝ այսօր չեղարկելով 215 միլիոն դոլար արժողությամբ 139 անարժեք դրամաշնորհ», ասվում է DOGE-ի էջում։

Բացի հայաստանյան նախագծից, կրճատվել են Պետդեպարտամենտի տարբեր ծրագրերի դրամաշնորհները Բելառուսում, Բուլղարիայում, Բրազիլիայում, Մեծ Բրիտանիայում, Ղրղզստանում, Լիբիայում, Մավրիտանիայում, Մոլդովայում, Թունիսում, Ուզբեկստանում և Շրի Լանկայում։

Փետրվարի 2-ին ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը (USAID) անվանել է «հանցավոր կազմակերպություն», որը «մահի կարիք ունի»։ Հաջորդ օրը նա հայտարարեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է փակել գործակալությունը։ Փետրվարի 3-ին ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատորի պաշտոնակատար նշանակված Ռուբիոն փետրվարի 5-ին ասաց, որ պաշտոնյաները «վերևից ներքև» կվերանայեն գործակալությունը՝ պարզելու, թե արդյոք ծրագրերի ֆինանսավորումը համապատասխանում է ներկայիս վարչակազմի արտաքին քաղաքականությանը, քանի որ ԱՄՆ ՄԶԳ-ն գումար է ծախսել «ի վնաս» Միացյալ Նահանգների: Նրա խոսքով, վերագնահատումից հետո որոշ դեպքերում օգնությունը կկասառեցվի կամ կավելացվի։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հրդեհ Անկարայի բազմահարկ շենքում. կան զոհեր և տասնյակ տուժածներ

Լավրովը ժամանել է Չինաստան

Իսրայելի և Սիրիայի ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում. AFP

Թավրիզը, Սպահանը և Թեհրանը «թյուրքական քաղաքակրթության կենտրոններ» են. Էրդողան. Fars

Իրանի նախագահը վիրավորում է ստացել. Fars

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին

Իրանում թշնամական ցանցեր են հայտնաբերվել. Ասղար Ջահանգիր

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ

Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Ուկրաինան հետախուզում է հայտարարել Կիրիենկոյի նկատմամբ

ԱՄՆ-ն կկրճատի Սիրիայում իր ռազմական ներկայությունը

Մեզ համար անվտանգության հարց է ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների՝ միջուկային օբյեկտներին մոտենալու հնարավորությունը. Արաղչի

Սպասվում է քամու ուժգնացում. եղանակը Հայաստանում

Փարիզում ստորագրվել է Նոր Կալեդոնիա պետության ստեղծման մասին համաձայնագիր

Սիրիայում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ