Դպրոցի տնօրենի նշանակման ընթացակարգի փոփոխություն է արվել․ ԿԳՄՍՆ
Հուլիսի 13, 2025

Դպրոցի տնօրենի նշանակման ընթացակարգի փոփոխություն է արվել․ ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում է տարածել դպրոցի տնօրենի պաշտոնում նշանակման ընթացակարգի փոփոխության վերաբերյալ․

«ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 3-ի N363-Ն որոշմամբ հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների ընտրության գործընթացին ներկայացվող պահանջների փոփոխությունը: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված՝իրավական ակտերի ուժի մեջ մտնելու մասին կարգավորումները, ըստ որի՝ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, տեղեկացնում ենք, որ վերոհիշյալ փոփոխությունը ուժի մեջ է մտել 2025 թվականի ապրիլի 4-ից:

Որոշմամբ սահմանվել են տնօրենի պաշտոնում նշանակման ընթացակարգի փոփոխության նոր կարգավորումներ․

Որոշման 37.1-ին կետով  հավակնորդին տնօրենի պաշտոնում նշանակվելու նոր հնարավորություն է ընձեռվել հետևյալ պայմանով. «Հանձնաժողովի անդամների 4 դրական եզրակացության դեպքում հավակնորդը լիազոր մարմնի կողմից տնօրենի պաշտոնում կարող է նշանակվել 5 տարի ժամկետով՝ 1 տարի փորձաշրջանով (հաշվի առնելով նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 92-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը)»: Կարգավորումն ուժի մեջ է մտել ապրիլի 4-ին և տարածվում է այդ օրը տեղի ունեցած հարցազրույցի և դրանից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

Որոշման  38.1-ին ենթակետով սահմանված է․ «Զարգացման ծրագրի դրական եզրակացություն ունեցող, բայց հարցազրույցի փուլը 2 անգամ չհաղթահարած անձը պետք է նորից զարգացման ծրագիր ներկայացնի, եթե մասնագիտական հանձնաժողովը բացասական է գնահատել զարգացման ծրագրի բաղադրիչը»: Այս կետը տարածվում է ապրիլի 4-ին և դրանից հետո հայտարարված մրցույթների վրա, ինչը նշանակում է, որ տնօրենի այն հավակնորդները, որոնք  սահմանված ընթացակարգով նախորդ երկու (և ավելի) անգամ մասնակցել են հարցազրույցների, սակայն բացասական եզրակացություն են ստացել, հայտարարվող նոր մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնեն դպրոցի զարգացման նոր ծրագիր»:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հրդեհ Անկարայի բազմահարկ շենքում. կան զոհեր և տասնյակ տուժածներ

Լավրովը ժամանել է Չինաստան

Իսրայելի և Սիրիայի ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում. AFP

Թավրիզը, Սպահանը և Թեհրանը «թյուրքական քաղաքակրթության կենտրոններ» են. Էրդողան. Fars

Իրանի նախագահը վիրավորում է ստացել. Fars

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին

Իրանում թշնամական ցանցեր են հայտնաբերվել. Ասղար Ջահանգիր

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ

Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Ուկրաինան հետախուզում է հայտարարել Կիրիենկոյի նկատմամբ

ԱՄՆ-ն կկրճատի Սիրիայում իր ռազմական ներկայությունը

Մեզ համար անվտանգության հարց է ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների՝ միջուկային օբյեկտներին մոտենալու հնարավորությունը. Արաղչի

Սպասվում է քամու ուժգնացում. եղանակը Հայաստանում

Փարիզում ստորագրվել է Նոր Կալեդոնիա պետության ստեղծման մասին համաձայնագիր

Սիրիայում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ