Տեղեկություններ են ստացվում հանրակրթական հաստատություններում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի մասին. ՄԻՊ
Հուլիսի 13, 2025

Տեղեկություններ են ստացվում հանրակրթական հաստատություններում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի մասին. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պարբերաբար տեղեկություններ են ստացվում հանրակրթական ուսումնական հաստատություններում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի առկայության առնչությամբ։ Ընդ որում, ահազանգերը վերաբերում են ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական բռնությանը, ուսուցիչների կողմից երեխաների հետ հաղորդակցվելու հմտությունների բացակայությանը։ Նշված խնդիրները հասցեավորելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանն ու աշխատակազմի ներկայացուցիչները պարբերաբար այցեր են իրականացնում հանրակրթական ուսումնական հաստատություններ։ Հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից:

Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է անդրադարձել երեխաների նկատմամբ բռնության բոլոր տեսակների ճանաչման, նման դեպքերին արձագանքման, ինչպես նաև բռնության կանխարգելման բնագավառում Հայաստանի Հանրապետությունում առկա խնդիրներին։ Այդ խնդիրներն արձանագրել են նաև մի շարք միջազգային կառույցներ։ Խնդիրներն, ի թիվս այլնի, պայմանավորված են իրավասու անձանց կողմից բռնության տեսակների առնչությամբ ոչ պատշաճ պատկերացումների, արդյունքում՝ բռնությունը չճանաչելու, դրանով պայմանավորված՝ երեխաների հետ աշխատանքում այն երբեմն կիրառելու, ինչպես նաև հաստատություններում բռնության դեպքերի բացահայտման, կանխարգելման և արձագանքման մեխանիզմների բացակայության հետ։

Այս հանգամանքը՝ վերջին ժամանակահատվածում, բռնության վերաբերյալ պարբերաբար ստացվող ահազանգերի համատեքստում, Մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում։

Չնայած, թե΄ մշտադիտարկման այցերի, թե΄ երեխաների իրավունքների պաշտպանության համատեքստում իրականացվող այլ գործառույթների շրջանակներում իրավասու մարմիններն ու հանրակրթական ուսումնական հաստատությունները ցուցաբերում են համագործակցային մոտեցում ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների հետ, առանձին դեպքերում ուսումնական հաստատության աշխատակիցները տեղեկացված չեն Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի, դրանից բխող լիազորությունների շրջանակի մասին, ինչը կարող է լրացուցիչ խոչընդոտ հանդիսանալ Պաշտպանի կողմից նշված ոլորտում իր լիազորություններն իրականացնելու տեսանկյունից:

Հարկ է ընդգծել, որ Պաշտպանն իրականացնում է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի՝ 1989 թվականի նոյեմբերի 20-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն, և այս լիազորությունների շրջանակներում «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի համաձայն՝ Պաշտպանը, օրենքով սահմանված կարգով՝ նրա ներկայացուցիչները իրավասու են պարբերական, ինչպես նաև ըստ անհրաժեշտության անարգել այցեր իրականացնել երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատություններ:

Ընդ որում, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի համաձայն՝ Պաշտպանը պարտավոր չէ նախապես տեղեկացնել այցերի ժամանակի և նպատակի մասին:

Այս առումով Պաշտպանը կարևորում է իրավասու մարմինների կողմից լուրջ քայլերի ձեռնարկումը ինչպես բռնության դեպքերի բացահայտման, կանխարգելման և արձագանքման մեխանիզմների ներդրման և կատարելագործման, այնպես էլ ՄԻՊ մանդատի առնչությամբ իրավասու անձանց իրազեկվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ։

Երեխաների նկատմամբ բռնությունը՝ իր բոլոր տեսակներով, լրջագույն խնդիր է և դրա հասցեավորման պատշաճ կառուցակարգերի բացակայությունը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Լավրովը ժամանել է Չինաստան

Իսրայելի և Սիրիայի ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում. AFP

Թավրիզը, Սպահանը և Թեհրանը «թյուրքական քաղաքակրթության կենտրոններ» են. Էրդողան. Fars

Իրանի նախագահը վիրավորում է ստացել. Fars

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին

Իրանում թշնամական ցանցեր են հայտնաբերվել. Ասղար Ջահանգիր

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ

Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Ուկրաինան հետախուզում է հայտարարել Կիրիենկոյի նկատմամբ

ԱՄՆ-ն կկրճատի Սիրիայում իր ռազմական ներկայությունը

Մեզ համար անվտանգության հարց է ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների՝ միջուկային օբյեկտներին մոտենալու հնարավորությունը. Արաղչի

Սպասվում է քամու ուժգնացում. եղանակը Հայաստանում

Փարիզում ստորագրվել է Նոր Կալեդոնիա պետության ստեղծման մասին համաձայնագիր

Սիրիայում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ

Թրամփը հայտարարել է ԵՄ-ից և Մեքսիկայից ներմուծման 39% մաքսատուրքերի մասին