Աբխազիայի նոր նախագահը ստանձնել է պաշտոնը
Հուլիսի 13, 2025

Աբխազիայի նոր նախագահը ստանձնել է պաշտոնը

Աբխազիայի ընտրված նախագահ Բադրա Գունբան երդում է տվել և ստանձնել պետության ղեկավարի պաշտոնը. խորհրդարանի նախագահը նրան հանձնել է սուր և աբխազական գավազան՝ «ալաբաշչա»: Այս մասին հաղորդում է Աբխազիայի նախագահի մամուլի ծառայությունը։

«Բադրա Գունբան պաշտոնապես ստանձնել է Աբխազիայի Հանրապետության նախագահի պաշտոնը: Երդմնակալության հանդիսավոր արարողությունը ապրիլի 2-ին տեղի է ունեցել նախարարների կաբինետի հանդիսությունների դահլիճում», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Գունբան նախագահական երդում է տվել խորհրդարանի պատգամավորների ու Սահմանադրական դատարանի դատավորների ներկայությամբ։ Այնուհետև հանրապետության խորհրդարանի խոսնակ Լաշա Աշուբան Գունբային հանձնել է իշխանության խորհրդանշանները՝ նախագահի դրոշակը, պաշտոնական կնիքը՝ Աբխազիայի զինանշանով և «Աբխազիայի Հանրապետության նախագահ» մակագրությամբ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի կարգավիճակի խորհրդանիշ սուրը և աբխազական ազգային գավազան՝ «ալաբաշչա»՝ պետական իմաստության նշանը:

Արարողության պատվավոր հյուրերի թվում էին Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն, Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը, Ռուսաստանի տարածաշրջանների ղեկավարներ, Ռուսաստանի, Հարավային Օսիայի, Վենեսուելայի և Նիկարագուայի դեսպանները, Մերձդնեստրի ներկայացուցիչը, Սահմանադրական դատարանի դատավորները և Աբխազիայի Գերագույն դատարանի ղեկավարությունը, կառավարության անդամներն ու շրջանների վարչակազմերի ղեկավարները, ինչպես նաև կրոնադավանական ուղղությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Աբխազիայում նախագահական ընտրություններն անցկացվել են երկու փուլով՝ փետրվարի 15-ին և մարտի 1-ին: Երկրորդ փուլում Գունբան հաղթանակ է տարել՝ հավաքելով ընտրողների ձայների 54,73%-ը, իսկ նրա մրցակիցը՝ ընդդիմադիր Ադգուր Արձինբան, հավաքել է ձայների 41,54%-ը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Սիրիայում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ

Թրամփը հայտարարել է ԵՄ-ից և Մեքսիկայից ներմուծման 39% մաքսատուրքերի մասին

Թեհրանի համագործակցությունն ԱԷՄԳ-հետ չի դադարեցվել, բայց կշարունակվի նոր ձևաչափով․ Արաղչի

Հանրահավաք՝ Ազատության հրապարակում․ ՈՒՂԻՂ

F-35 կործանիչների և С-400 համակարգերի հարցը դարձյալ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների օրակարգում է

Իրանի զինված ուժերը «գերազանց» կարողություններ ունեն. շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ

Ինչու են ադրբեջանական ինքնաթիռները սկսել թռչել նաև Սյունիքի վրայով. պարզաբանում է ՔԱԿ-ը

Ուկրաինան hարվածել է «Բելգորոդ Արենա» մարզահամալիրին. այնտեղ պարապմունքներ էին անցկացվում

Ռուսաստանում կարծում են, որ  ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է բարեփոխվի

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ «Բիթլզ փաբ»-ի մոտ. կա վիրավոր

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել

Սիրիայի նախագահը պաշտոնական այց կկատարի Ադրբեջան

Քեսաբի Դյուզաղաջ գյուղ հասած հրդեհը հաջողվել է վերահսկելի դարձնել

«Գորիս» հյուրանոցում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է ՔՊ քաղաքական ժողովը

Քիմ Քարդաշյանը ՀՀ-ում կլիներ Վարդուշ մորքուրը՝ մի հարուստ ամուսնու «յաշիկ»-ում. դերասան Արեն Սաֆարյան