ԿԳՄՍ նախարարությունը փոփոխություններ է առաջարկում սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման կարգում
Հուլիսի 12, 2025

ԿԳՄՍ նախարարությունը փոփոխություններ է առաջարկում սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման կարգում

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նախագծով առաջարկվում է հստակեցնել ուսումնական հաստատություններ սովորողների ընդունելության, ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխության մասին կարգավորումները, սահմանել այդ ժամկետների կիրառման բացառությունների դեպքերը:

«Կարգում սահմանված է, որ 2025-2026 ուսումնական տարվանից սկսած՝ սահմանված ժամկետից ուշ սովորողը հանրակրթության մեջ ընդգրկվում է մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը, ներառյալ` 7 և 8 տարին լրանալու դեպքում՝ իր տարիքային խմբին համապատասխան դասարան:

Նոր շրջանառվող նախագծով այս կարգավորման մասով արվել է բացառություն, մասնավորապես, այն դեպքում, երբ կրթության առանձնահատուկ պայմանների գնահատման արդյունքում երեխայի մոտ արձանագրվել է մանկավարժահոգեբանական ծառայությունների 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք, հետևաբար, նա կարող է ընդգրկվել իր տարիքային խմբից մեկ դասարան ցածր, այն է՝ 7 տարեկանը՝ 1-ին դասարանում, 8 տարեկանը՝ 2-րդ դասարանում: Այս դեպքում երեխայի՝ հաստատություն ընդգրկվելն իրականացվում է ոչ թե էլեկտրոնային հայտագրմամբ, այլ հաստատության տնօրենին ծնողի ներկայացրած դիմումի, իսկ մեկ դասարան ցածր ընդգրկվելու նպատակով՝ նաև կարիքի գնահատման դիմումի հիման վրա:

Ըստ հիմնավորման՝ նշված փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և սահմանված ժամկետից ուշ դպրոց ընդունվող սովորողներին նպատակահարմար չէ անմիջապես ընդունել 2-րդ կամ ավելի բարձր դասարան։ Այդ սովորողները հաճախ չունեն նախնական ուսումնական հմտություններ, սոցիալ-հուզական և վարքային կայունություն, ինչպես նաև կարող են զգալի դժվարություններ ունենալ դասարանային պահանջներին հարմարվելու, խմբում ներառվելու, առաջադրանքները հասկանալու և ինքնուրույն աշխատելու հարցում։ Հակառակ դեպքում՝ սովորողը միանգամից հայտնվում է բարձր պահանջներ ներկայացնող միջավայրում՝ առանց համապատասխան նախապատրաստության, ինչն ավելացնում է անհանգստության և կրթական գործընթացից դուրս մնալու վտանգը։ Ուստի, նպատակահարմար է այս խմբի սովորողների նկատմամբ կիրառել բացառություն և նախատեսել անհատականացված մոտեցում՝ հիմնված կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վրա։

Մեկ այլ փոփոխությամբ սահմանվում է՝ ՀՀ տարածքում հաստատությունից հաստատություն տեղափոխումը կատարվում է ամբողջ ուսումնական տարվա ընթացքում մինչև մայիսի 1-ը՝ բացառությամբ արտերկրից տեղափոխվող սովորողների, ինչպես նաև սովորողների բնակավայրի փոփոխության դեպքերի, որոնց դեպքում թույլատրվում է տեղափոխումը կատարել մինչև ուսումնական պլանով նախատեսված՝ տվյալ ուստարվա պարապմունքների վերջին օրը ներառյալ։

Առաջարկվող մեկ այլ փոփոխությամբ՝ ՀՀ մարզերի բոլոր այն բնակավայրերում, որոնցում հաստատությունը տվյալ կրթական աստիճանում կրթություն իրականացնող միակ պետական ուսումնական հաստատությունն է կամ տվյալ բնակավայրում (Երևան քաղաքում՝ տվյալ վարչական շրջանում) գործող պետական հաստատություններում տվյալ կրթական աստիճանի համար լիցենզիայով տրված սահմանային տեղերը զբաղված են, սովորողի ընդունելությունը հաստատություն իրականացվում է՝ անկախ լիցենզիայով տրված սահմանային տեղերի սահմանափակումից:

Նախագծի քննարկումը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ https://www.e-draft.am/projects/8686, կշարունակվի մինչև մայիսի 31-ը. քաղաքացիները, շահագրգիռ կազմակերպություններն ու կառույցները կարող են ներկայացնել իրենց կարծիքները, դիտողություններն ու առաջարկները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները՝ ամերիկյան հարվածների բացակայության պարագայում

Ուկրաինան բանակցություններ է վարում եվրոպական երկրների հետ նոր ՀՕՊ համակարգերի գնման շուրջ

Ջեֆ Բեզոսը կգնի Vogue-ը՝ որպես Լորեն Սանչեսի հարսանեկան նվեր

ԱՄՆ-ն մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունը

Պայթյուն է տեղի ունեցել Սյունիքում, 22-ամյա տղա է մահացել

Հայաստանից Վրաստան այցելությունների թիվը կազմել է 390 հազար մարդ

Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել շուտափույթ ստորագրել խաղաղության համաձայնագիրը

Ադրբեջանը կշարունակի օգնություն ցուցաբերել Ուկրաինային

Բրազիլիայում ցուցարարներն այրել են Թրամփի պատկերը

ՄԱԿ-ը հրաժարվել է մեկնաբանել Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը

Ռազմական օդանավով Ռոստով թռած բլոգեր Մարիան նախկին ամուսնուն սպառնացել է ուղարկել հատուկ ռազմական գործողության

Հղի աշակերտուհիներին նպաստ տալը՝ պեդոֆիլիայի խրախուսում է. Պատգամավոր

Ռուսաստանի Կենտրոնական բանկը նվազեցրել է դոլարի և եվրոյի փոխարժեքները

Էրդողանը Քրդական աշխատավորական կուսակցության զինաթափման կապակցությամբ հրապարակում է արել

Կասեցվել է «Բեկոնի» 2 տեսակի մսամթերքի արտադրությունը. ՍԱՏՄ