Փաշինյանը պիտի ներողություն խնդրի. Մեծ Բրիտանիայի հայկական համայնքային խորհուրդ
Հուլիսի 10, 2025

Փաշինյանը պիտի ներողություն խնդրի. Մեծ Բրիտանիայի հայկական համայնքային խորհուրդ

Աշխարհասփյուռ հայ համայնքները և Հայաստանի մեր հայրենակիցները ցնցվել են վարչապետ Փաշինյանի դիտարկումներից՝ արված 2025 թ․հունվարի 24-ին, Շվեյցարիայում մի խումբ սփյուռքահայերի հետ հանդիպման ընթացքում: Այս մասին հայտարարություն է տարածել Մեծ Բրիտանիայի հայկական համայնքային խորհուրդը:

«Հայոց ցեղասպանությանը անդրադառնալիս նրա մեկնաբանությունները կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանության ճշմարտացիությունը: Հայկական համայնքային խորհուրդն իր խորին մտահոգությունն ու վրդովմունքն է հայտնում վարչապետ Փաշինյանի խոսքերի առնչությամբ։ Հայոց ցեղասպանությունը պատմության ապացուցված, անհերքելի փաստ է՝ անկախ Թուրքիայի և նրա խորքային պետության ժխտողական քաղաքականությունից։ Ավելի քան 30 երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Կանադան, Գերմանիան և շատ այլ երկրներ պաշտոնապես ճանաչել են իրադարձությունները որպես ցեղասպանություն։ Հայոց ցեղասպանության ճշմարտացիությունը կասկածի տակ դնել կարելի է ակնկալել միայն. Էրդողանից և նրա հետևորդներից։

Արդյո՞ք պարոն Փաշինյանը միացել է Էրդողանի կողմից ճշմարտության համառ ժխտմանը. պատմական փաստ, որը հաստատված է բազմաթիվ արձանագրություններում: Սա դավաճանություն է ազգի նկատմամբ, ճշմարտության ժխտում՝ «եկեք նայենք սրան և տեսնենք, թե իրականում ինչ է եղել» ռևիզիոնիստական ​​շեշտադրմամբ։ Վարչապետը կարո՞ղ է բացատրել, թե որոնք են իր շարժառիթները։ Գուցե, իսկապես, նա Էրդողանի հրահանգով է սկսել հարցականի տակ դնել ճշմարտությունը՝ կասկածի և շահարկումների մթնոլորտ առաջացնելու համար: Մենք չենք կարող թույլ տալ, որ ոչ կոմպետենտ կամ մանիպուլյատոր անձինք, իրենց կասկածելի քաղաքական օրակարգով, մեզ մոլորության մեջ գցեն։

Նիկոլ Փաշինյանը պարտավոր է պաշտոնապես և բացահայտ ներողություն խնդրել իր անպատասխանատու և վիրավորական արտահայտությունների համար, որոնք անարգում են Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը»:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Օրհներգը պարտադիր կհնչի ամեն երկուշաբթի՝ դասերը սկսելուց առաջ

Կուալա Լումպուրում մեկնարկել են Ռուբիո-Լավրով բանակցությունները

Քննարկվել է խաղաղության պայմանագրի նախաստորագրման հարցը. նոր մանրամասներ Փաշինյան-Ալիև հանդիպումից

Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը. ԱԳ փոխնախարար

Փաշինյան-Ալիև բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին. դրանք տևել են  5 ժամ

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը. Պեսկով

7 անձ ձերբակալվել է ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ. ՔԿ

Ինչ են քննարկել Ալիևն ու Փաշինյանը. Նոր մանրամասներ

Հրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակը

Կրկեսի շենք-շինություններն ու հողամասը բռնագանձել հօգուտ պետության. Պետգույքի կառավարման կոմիտեն դատական վեճ է սկսել. Hetq.am

ԱՄՆ-ը շատ մոտ է Գազայում հրադադարի վերաբերյալ համաձայնության գալուն. Թրամփ

Ձերբակալել են Գեղամ Մանուկյանի որդուն

Ինչպե՞ս են ժուչոկը տեղադրել. «Հրապարակ»

Մեղադրանքի հիմքում 5 տարի առաջ մեռած մարդու ցուցմունքն է. «Հրապարակ»

ՔՊ-ում կարծում են՝ Սամվել Կարապետյանը կնահանջի. «Հրապարակ»