Բացահայտվել է բուժաշխատողների կողմից մասնագիտական կրթության փաստը հավաստող դիպլոմների և վկայականների կեղծման 14 դեպք
Օգոստոսի 06, 2025

Բացահայտվել է բուժաշխատողների կողմից մասնագիտական կրթության փաստը հավաստող դիպլոմների և վկայականների կեղծման 14 դեպք

2024-2025 թթ. ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի հանձնարարությամբ իրականացված վերահսկողության արդյունքում բացահայտվել է բուժաշխատողների կողմից մասնագիտական կրթության փաստը հավաստող դիպլոմների և վկայականների կեղծման 14 դեպք։ Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:

Նշված բուժաշխատողների մեծ մասն ստացել է շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր՝ դրանց հիման վրա իրականացնելով մասնագիտական գործունեություն:

Բացահայտված բոլոր դեպքերի կապակցությամբ տեսչական մարմնի կողմից հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին:

Միաժամանակ, միջնորդագրեր են ներկայացվել լիազոր մարմնին՝ նշված բուժաշխատողների մասնագիտական գործունեության կասեցման, ինչպես նաև՝ վերջիններիս տրված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրերն ուժը կորցրած ճանաչելու հարցերը քննության առնելու նպատակով։

Տեսչական մարմինն օրենսդրությամբ վերապահված իր լիազորությունների շրջանակներում իրականացվող վերահսկողության ընթացում հետամուտ է լինելու բժշկական կրթության փաստը հավաստող փաստաթղթերի կեղծման դեպքերի հետագա բացահայտմանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ջենիֆեր Լոպեսը երևանյան հյուրանոցից ընտանեկան կուժ է տարել իր հետ

Եվրախորհրդարանի պատգամավորներն Իսրայելին մեղադրում են Գազայում ցեղասպանության մեջ

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Քարվաճառում ականի վրա պայթել է  ադրբեջանցի զինվորականներին տեղափոխող «Ուրալ»-ը

Բժշկական կենտրոնի փոխտնօրենն ու բաժնի վարիչը մեղադրվում են զորակոչիկի բարեկամից կաշառք պահանջելու և ստանալու մեջ

Երևանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

Պայթյուն՝ Արարատի մարզում. կա զոհ

Արցախի կառավարությունը պահանջում է նվիրել ՀՀ-ում գտնվող ներկայացուցչության շենքը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը կմերժի միայն ծննդաբերելու համար վիզաների տրամադրումը

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին

Քաղաքացին ցանկացել է ցած նետվել Նոր Հաճն քաղաքի կամրջից

Գազայի օկուպացիայի վերաբերյալ որոշումը պետք է կայացնի Իսրայելը․ Թրամփ

Ճապոնիայում մեկ րոպե լռությամբ հարգել են Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակը

ԵՄ-ն սառեցրել է ԱՄՆ-ի նկատմամբ մաքսատուրքերը Դոնալդ Թրամփի և Ուրսուլա ֆոն դեր Լեյենի միջև կայացած գործարքից հետո