Ռուսաստանում հաջողությամբ փորձարկում են կոմպակտ չափերի նորագույն լազերային համակարգը, որի մշակմամբ զբաղվում է LazerBuzz ընկերությունը՝ «Посох» ծրագրի շրջանակներում։ Փորձարկումների ընթացքում հաջողվել է 100 մետր հեռավորությունից խոցել 10 միլիմետրանոց պողպատե սալիկը։
Նախորդ փորձարկումներում այս համակարգի օգնությամբ ընդամենը մեկ վայրկյանում ամբողջությամբ շարքից հանվել է անօդաչու թռչող սարք, ինչպես նաև մոտ 500 մետր հեռավորությունից հաջողվել է ոչնչացնել նմանատիպ ԱԹՍ-ի շարժիչը, հայտնում է Техкульт-ը։ Ընդ որում, նշվում է, որ համակարգի մարտկոցի մեկ լիցքը բավականացնում է տասնյակ թիրախներ ոչնչացնելու համար, և այն, ըստ ամենայնի, կարտադրվի որպես հակադրոնային հրացան։