Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հայտարարել է, որ Ռուսաստանը հրաժարվում է միջին և փոքր հեռահարության ցամաքային հրթիռների (ՄՓՀՀ) տեղակայման կամավոր մորատորիումից։
«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նշում է նմանատիպ զենքի տեղակայման վերաբերյալ միակողմանի մորատորիումի պահպանման պայմանների անհետացումը և լիազորված է հայտարարել, որ Ռուսաստանի Դաշնությունն այլևս իրեն կապված չի համարում նախկինում ընդունված համապատասխան ինքնասահմանափակումներով», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Նախարարությունն ընդգծել է, որ ԱՄՆ-ի գործողությունների արդյունքում ՄՓՀՀ վերացման մասին պայմանագիրը դադարեԼ Է գործել 2019 թվականին, իսկ մինչև 2023 թվականը Ռուսաստանը փաստագրել է ամերիկյան համակարգերի տեղաբաշխման դեպքեր, որոնք ունակ են նման հրթիռների ցամաքային արձակման, եվրոպական ՆԱՏՕ-ի երկրների տարածքում՝ «նման սպառազինության փորձարկման» նպատակով։ Այսպիսով, մորատորիումը պահպանելու պայմանները վերացել են, ընդգծել են գերատեսչությունից։
ԽՍՀՄ և ԱՄՆ միջև Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագիրն ուժի մեջ էր մտել 1988 թվականի հունիսի 1-ին։