Խոշոր հրդեհ՝ Կալիֆոռնիայում. ավելի քան 1000 փրկարար է պայքարում
Օգոստոսի 06, 2025

Խոշոր հրդեհ՝ Կալիֆոռնիայում. ավելի քան 1000 փրկարար է պայքարում

By Օգոստոսի 05, 2025 8

Ավելի քան 1000 փրկարար է ներգրավված Կալիֆոռնիա նահանգում անտառային խոշոր հրդեհի մարման գործում, հաղորդում է ABC News-ը։

Հրդեհի մակերեսն այժմ կազմում է գրեթե 30 հազար հա։ Այն մոլեգնում է Սանտա Բարբարա և Սան Լուիս Օբիսպո շրջաններում գտնվող Լոս Պադրես ազգային պարկի տարածքում։ Վերջին տվյալներով՝ տուժել է երեք մարդ։ Տարերքից տուժած շրջանների բնակիչների տարհանում է ընթանում։ Այժմ վտանգի տակ են գտնվում 460 բնակելի տուն և այլ շինություններ։

Հրդեհը, որի պատճառը իրավապահ մարմիններն այժմ փորձում են պարզել` սկսվել է օգոստոսի 1-ին և շարունակում է արագ տարածվել։

Սա Կալիֆոռնիայում տարեսկզբից ի վեր ամենամեծ հրդեհն է։ Հունվարին «Իթոն» և «Պալիսեյդս» անտառային հրդեհները ընդգրկել են Լոս Անջելեսի շրջանը, դրանց ընդհանուր մակերեսը գերազանցել է 16 հազար հեկտարը։ Կրակը հանգեցրել է 30 մարդու մահվան և ավերել ավելի քան 12 հազար շինություն, ներառյալ հայտնի անձանց անշարժ գույքը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Զգուշացում. Ինչ է կատարվում iPhone-ի հետ. Արթուր Պապյան

Ռուսաստանը քննարկում է Ուկրաինայի հետ օդային զինադադարի հարցը․ Bloomberg

ՆԱՏՕ-ի առաջնորդները կատարում են իմ բոլոր պահանջները. Թրամփ

Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Գերագույն առաջնորդի խորհրդականը

Ուրալում ադրբեջանական համայնքի ղեկավար Շիխլինսկին տեղափոխվել է մենախուց

Հրդեհ է բռնկվել «Ծիրան» սուպերմարկետում

Թուրքիան չի միացել Իսրայելի դեմ պատժամիջոցներին

Պակիստանը խախտել է հրադադարը. հնդկական ԶԼՄ

Փաշինյանն ու Ալիևը փոխում են Հարավային Կովկասի «կուրատորին». «Կոմերսանտ»

Ճապոնիան և Միացյալ Նահանգները լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն Հոկայդոյից մինչև Օկինավա

Թրամփն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

101 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջեյն Մորգանը

Տուսկը հայտարարել է Լեհաստան՝ Վրաստանի և Հայաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակման հնարավորության մասին

Շվեդիան 275 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար ամերիկյան զենք գնելուն

«Հըզբոլլահի» զինաթափման ծրագրի քննարկումից առաջ Բեյրութում խստացվել են անվտանգության միջոցառումները